ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սիրիայի Լաթաքիա քաղաքում իսրայելական ավիահարվածից 2 մարդ է վիրավորվել. SANA

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վաղ առավոտյան իսրայելական ուժերն ավիահարված են հասցրել սիրիական Լաթաքիա քաղաքին, որի հետևանքով 2 մարդ է վիրավորվել, պատճառվել է նյութական վնաս։ Այս մասին հաղորդում է SANA գործակալությունը։

Նշվում է, որ Իսրայելն օդային հարձակում է իրականացրել Միջերկրական ծովի ուղղությունից՝ թիրախավորելով Լաթաքիայի հարավ-արևելյան մուտքի մոտ գտնվող օբյեկտներից մեկը։ 

Իր հերթին, Մարդու իրավունքների սիրիական դիտարանը (SOHR) հայտնել է, որ իսրայելական հարվածը հասցվել է Լաթաքիա քաղաքում գտնվող զինապահեստին։

Իսրայելի պաշտպանության բանակը Սիրիային հարված հասցնելու մասին ոչինչ չի հաղորդել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular