ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանում 40 համարի ավտոբուսում հրդեհ է բռնկվել. վարորդը տարհանել է ուղևորներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ՝ հոկտեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազա է ստացվել, որ Ազատության պողոտայից դեպի Տերյան փողոց տանող հատվածում մարդատար ավտոբուս է այրվում:

Մինչ հրշեջների ժամանումը՝ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 40 համարի երթուղին սպասարկող «Zhong Tong» մակնիշի ավտոբուսի հետևի հատվածում վարորդը կրակ ու ծուխ է նկատել ու բավականին ճիշտ է կողմնորոշվել, նախ տարհանել է ուղևորներին, ապա մարել կրակը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի ինքնությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular