ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԻՊ ահաբեկիչները Եփրատի ափին ոչնչացրել են հնագույն արձաններ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը  Եփրատի միջին հովտում գտնվող սիրիական Դուրա-Եվրոպոս պատմական քաղաքում ոչնչացել է հնագույն արձաններ: Կոմերսանտը, հղում անելով Al Manar-ին, գրում է, որ ահաբեկիչները տեսանյութ են տարածել, որտեղ երևում է, թե ինչպես են ծանր մուրճով ոչնչացնում արձաններ ու արտեֆակտեր:

Աղբյուրը հիշեցնում է, որ անցած տարվա դեկտեմբերին ԻՊ ահաբեկիչերն իրենց հսկողության տակ էին վերցրել Պալմիրան, որտեղ  ավերել էին  մշակութային հուշարձաններ:  Պալմիրան սիրիական բանակն ազատագրել է այս տարվա մարտի 1-ին:

Դուրա-Եվրոպոս քաղաքը հիմնադրել է Սելևկոս I թագավորը մ․թ․ա․ մոտ 300 թվականին, Դուրա քաղաքի տեղում։ Մ․թ․ա․ 2-րդ դարի կեսին եղել է պարսկական թագավորության, իսկ մ․թ․ա. 165 թ-ից՝ Հռոմի տիրապետության տակ։ Ասորիքի, Իրանի ու Միջագետքի միջև հանդիսացել է քարավանային առևտրի կենտրոն։ Պահպանվել են պարսկական, հռոմեական և Սասանյանների տիրապետության շրջանում կառուցված ամրություններ, տաճարներ։ Պեղումները կատարվել են 1922—1937 թթ.-ին (ընդհատումներով)։ Գտնվել են հունարեն, լատիներեն, արաբերեն վավերագրեր։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular