Եվրամիությունը փաստացի կասեցրել է Վրաստանի անդամակցության գործընթացը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԲրյուսելում կայացած գագաթնաժողովից հետո Եվրամիության երկրների ղեկավարները հայտարարել են, թե Վրաստանը շեղվել է եվրաինտեգրման կուրսից։
ԵՄ գագաթնաժողովի արդյունքների հիման վրա ընդունված հայտարարության մեջ նշվում է, որ Եվրամիությանը Վրաստանի անդամակցության գործընթացը փաստացի կասեցվել է։
«Վրաստանի կառավարության գործողությունները հակասում են եվրոպական արժեքներին և սկզբունքներին, Եվրամիությանը Վրաստանի անդամակցության գործընթացը փաստացի կասեցվել է»,-մասնավորապես, նշված է հայտարարությունում։
Վրաստանի իշխանությունների քաղաքականությունը, ըստ հայտարարության, «վտանգում է Վրաստանի եվրոպական ուղին» և «պատճառ է հանդիսանում» Վրաստանի եվրաինտեգրման գործընթացի դադարեցմանը։ Եվրոպան Վրաստանին նաև կոչ է ուղղել «ընդունել ժողովրդավարական, համապարփակ և կայուն բարեփոխումներ՝ համահունչ եվրոպական ինտեգրման հիմնական սկզբունքներին»։