Թագավորական էթիկետի 14 զարմանալի կանոններ, որոնց հետևում է անգամ Բրիտանիայի թագուհին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՕրենքն ամեն բանից վեր է, և անգամ հասարակության բարձր խավը պարտավորված է հետևել որոշակի կանոնների և օրենքների: Իսկ Բրիտանիայի թագավորական ընտանիքն, օրինակ, ունի առանձին օրենքների մի շարք, որոնք խիստ պարտադիր են:
BlogNews-ը ձեզ է ներկայացնում 14 օրենքներ, որոնք անգամ Բրիտանիայի թագուհին չի կարող շրջանցել:
1. Նրանք պետք է պահեն առնվազն 6 ագռավ Լոնդոնի աշտարակում
Լեգենդն ասում է. ‹‹Եթե ագռավները լքեն ատարակը, թագավորությունը կկործանվի››: Համաձայն այդ լեգենդի՝ աշտարակում պետք է լինեն 6 ագռավներ, որպեսզի պաշպանեն թագավորությունը կործանումից: Մինչ օրս այս լեգենդն ազդեցություն ունի Բրիտանացիների վրա, ուստի նրանք այդ թռչուններին առանձնակի խնամքով են վերաբերում:
2. Նրանց չեն կարող դիպչել ոչ ազնվականներ
Սա շատ լուրջ կանոն է, որը, սակայն, երբեմն խախտվում է, երբ աստղերը հանդիպում են նրանց և նկարվելիս թեթևակի գրկում նրանց:
3. Նրանք չեն կարող քվեարկել
Այս կանոնի պատճառն այն է, որ թագավորական ընտանիքի դիքորոշումը կարող է հեշտությամբ մեծ ազդեցություն գործել երկրի բնակիչների վրա, ինչն արդար չէ:
4. Նրանք չեն կարող քաղաքական պաշտոն զբաղեցնել
Եվս մի միջոց հասարակական կարծիքի վրա ավելորդ ճնշումից և ազդեցությունից խուսափելու համար: Բացի այդ՝ այս կերպ նրանք չեն կարող իրենց պաշտոնն օգտագործել սեփական շահերի համար:
5. Նրանք չեն կարող ‹‹Մոնոպոլիա›› խաղալ
Այս օրենքի մասին հայտնել է Յորքի դուքս արքայազն Էնդրյուն: Նա ասել է, որ խաղն արգելված է, քանի որ այն կարող է ներքաշել խաղացողների իր արատավոր շրջանի մեջ:
6. Նրանք չեն կարող խեցեմորթ ուտել
Սա ավելի շատ զգուշավորություն է, քան արգելք: Թագավորական ընտանիքի որոշ անդամներ՝ ներառյալ թագուհուն, նախընտրում են չուտել ծովամթերք՝ ալերգիկ ռեակցիաների և թունավորումից զերծ մնալու համար: Սակայն, արքայազն Չարլզն ակնհայտորեն դեմ չէ մի ոստրե ուտել:
7. Նրանք պետք է խստագույնս պահպանեն նստատեղերի դիրքավորման կարգը
Կան շատ խիստ օրնքներ, որոնք կարգավորում են կարգը, դիրքն ու հերթականությունը: Օրինակ՝ հարսանիքի ժամանակ թագավորական ընտանիքը պետք է ներս մտնի համաձայն իրենց կարգի՝ տվյալ պահին թագավորող միապետի գլխավորությամբ:
8. Նրանք չեն կարող մինել հռոմեական կաթոլիկներ
Չնայած, որ այս օրենքը փոփոխվել էր 2011 թվականին, թույլատրելով թագավորական ընտանիքի անդամին ամուսնանալ կաթոլիկ մեկի հետ, այնուամենայնիվ նրանք նախընտրում են հավատարիմ մնալ Անգլիայի եկեղեցուն:
9. Նրանց հագուստը չի կարող երկիմաստ ազդանշաններ ուղարկել
Թագավորական ընտանիքի անդամները պետք է հանդես գան զուսպ, դասական, էլէգանտ, ոճային, սակայն համեստ և ողջամիտ հագուստով:
10. Նրանք չեն կարող մորթի կրել
Դեռևս 12-րդ դարում Էդուարդ III-ն արգելել էր անգամ թագավորական ընտանիքի անդամների մորթեղեն կրել, սակյան ինչպես երևում է այս օրենքը մոռացության է ենթարկվել, քանի որ թագավորական ընտանիքի անդամները և անգամ թագուհին երբեմն-երբեմն կրում են մորթի:
11. Նրանք պետք է նվերներն ընդունեն գթասրտորեն
Բոլոր նվերներն անկախ նրանց բնույթից պետք է ընդունվեն գթասրտորեն: Քանի որ դրանք բոլորը պատկանում են թագին, թագուհին ինքն է որոշում, թե ով որ նվերն է տնօրինելու:
12. Նրանք չեն կարող միասին ճանապարհորդել
Հնում սա բավականին տրամաբանական էր, քանի որ ճանապարհորդությունները բավականին ռիսկային էին և անապահով, սակայն այժմ, տեխնիակական զարգացման և անվտանգության մակարդակի բարձրացման արդյունքում, նրանք հաճախ խախտում են այս կանոնը:
13. Նրանք պետք է Սուրբ ծնունդը միասին դիմավորեն
Ավանդաբար թագավորական ընտանիքը Սուրբ ծնունդը նշում է միասին:
14. Նրանք չեն կարող շարունակել ուտել այն բանից հետո, երբ թագուհին ավարտել է
Միասին ճաշելիս թագավորական ընտանիքի բոլոր անդամները պետք է հետևեն մի պարզ կանոնոի. անել այն, ինչ անում է թագուհին: Եթե նա դադարել է ուտել, ապա մյուսները նույնպես պետք է դա անեն: