ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնի են Իտալիայի Ա Սերիայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստներն ՝ ըստ Transfermarkt-ի

ՍՊՈՐՏ

Հեղինակավոր Transfermarkt ինտերնետային պորտալը թարմացրել է իտալական Ա Սերիայի մի շարք խաղացողների շուկայական արժեքները, ըստ որի հարձակվող Լաուտարո Մարտինեսը դարձել է Իտալիայի առաջնության ամենաթանկարժեք ֆուտբոլիստը։ Նրա արժեքը գնահատվում է 110 միլիոն եվրո:

Երկրորդ հորիզոնականում է «Նապոլիի» եզրային հարձակվող Խվիչա Կվարացխելիան (80 միլիոն եվրո): Ա Սերիայի ամենաթանկ խաղացողների եռյակը եզրափակում է միլանյան թիմի կիսապաշտպան Նիկոլա Բարելան, որը գնահատվում է 80 միլիոն եվրո:

Ա Սերիայի 10 ամենաթանկարժեք խաղացողներն ըստ Transfermarkt-ի.

 Լաուտարո Մարտինես («Ինտեր»)՝ 110 մլն եվրո,
Խվիչա Կվարացխելիա («Նապոլի»)՝ 80 միլիոն եվրո,
Նիկոլա Բարելա («Ինտեր»)՝ 80 միլիոն եվրո,
Ռաֆայել Լեաու («Միլան»)՝ 75 միլիոն եվրո,
Ալեսանդրո Բաստոնի («Ինտեր»)՝ 70 միլիոն եվրո,
Մարկուս Թուրամ («Ինտեր»)՝ 65 միլիոն եվրո,
Դուշան Վլահովիչ («Յուվենտուս»)՝ 65 միլիոն եվրո,
Տեո Էրնանդես («Միլան»)՝ 60 միլիոն եվրո,
Բրեմեր («Յուվենտուս»)՝ 60 միլիոն եվրո,
Դուգլաս Լուիս («Յուվենտուս»)՝ 55 միլիոն եվրո:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular