Հայաստանը կակտիվացնի՞ Չինաստանի հետ առևտրային հարաբերությունները. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
aif.ru-ն «Առաջին զանգը. Հայաստանը Ռուսաստանի Դաշնությունից ցորենի գնման փոխարեն կարող է չինական բրինձ գնել» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանը շուտով կարող է սկսել ակտիվորեն ավելացնել Չինաստանի հետ առևտրային հարաբերությունները: Այս մասին aif.ru-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի պետական սոցիալական տեխնոլոգիաների համալսարանի դոցենտ Իննա Լիտվինենկոն։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանում «ռազմավարական ապրանքների պակասից խուսափելու համար» առաջարկվել էր ցորենի փոխարեն բրնձի անցնել։ Սակայն, ըստ տնտեսագետի, դժվար թե նման որոշումը տնտեսապես շահավետ համարվի հենց բուն Հայաստանի համար։
«Հայաստանի տարածք ցորենի հիմնական մատակարարը Ռուսաստանն է,- պարզաբանել է Լիտվինենկոն,- 2023 թվականին Ռուսաստանը Հայաստան է մատակարարել 343,6 հազար տոննա ցորեն։ Հայաստանին այդ ապրանքի մատակարարման մեջ Ռուսաստանի մասնաբաժինը կազմում է 99,9 տոկոս։ Ռուսաստանը Հայաստանի ոչ միայն ցորենի մատակարարման հիմնական գործընկերն է, այլ նաև, սկզբունքորեն, Հայաստանի հիմնական առևտրային գործընկերն աշխարհի բոլոր երկրների շարքում»։ Եվ եթե դուք անցնեք ապրանքներն այլ մատակարարներից գնելուն, ապա ձեզ հարկավոր կլինի գերավճարներ կատարել և ստեղծել նոր լոգիստիկ ուղիներ, իսկ ինչ վերաբերում է բրնձին, որով ցանկանում են փոխարինել «ռազմավարական նշանակություն ունեցող ցորենը», ապա այն հիմնականում արտադրվում է Չինաստանում և Հնդկաստանում, նշել է փորձագետը։ «Բրնձի ամենամեծ արտադրական օբյեկտները գտնվում են Հնդկաստանում, բայց մատակարարը Չինաստանն է,- ասել է տնտեսագետը,- իսկ վիճակագրությունը հաստատում է, որ 2024 թվականի օգոստոսի դրությամբ Չինաստանը թափ է հավաքում Հայաստանի հետ առևտրային հարաբերություններում։
Երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալներն աճել են 224 մլն դոլարով՝ կազմելով 1,867 մլրդ դոլար։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի հետ առևտուրը 2024 թվականի առաջին վեց ամիսներին արդեն իսկ գերազանցել է 8,3 միլիարդ դոլարը։ Իհարկե, այդ թվերը շատ տարբեր են, բայց նկատի ունենալով այն, որ Չինաստանը համաշխարհային առևտրի առաջատարն է, նրանց համար դժվար չի լինի 2025 թվականին առևտրաշրջանառությունը հասցնել 8 միլիարդի սահմանին»։ Ավելին, նման հարաբերությունները շահավետ կլինեն առաջին հերթին Չինաստանի համար, ընդգծել է փորձագետը։ «Հնարավոր է, որ հաջորդ՝ 2025 թվականը նշանավորվի Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների սառեցմամբ,- եզրափակել է փորձագետը,- ցորենի մասին նման հայտարարությունը դրա առաջին նշանն է»։ Միաժամանակ նշենք, որ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի միջև առևտրի ցուցանիշներն այս տարվա վերջին կարող են ռեկորդները գերազանցել, դրանք կանխատեսվում են 14– 16 մլրդ դոլարի սահմաններում։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում