ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանի անդամակցության գործընթացը կասեցնելու ԵՄ որոշումը օբյեկտիվ չէ․ Կոբախիձե

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԵՄ գագաթնաժողովից հետո ընդունված հայտարարությունը, որը վերաբերում է Եվրամիությանը Վրաստանի անդամակցության գործընթացի փաստացի կասեցմանը, օբյեկտիվ չէ, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ճեպազրույցի ժամանակ։

Նա ընդգծել է, որ օբյեկտիվ չէ նաև այն հանգամանքը, որ ի տարբերություն Վրաստանի, ԵՄ հայտարարությունում դրական բնութագրումներ են տրվում Ուկրաինային և Մոլդովային։

«Ուկրաինային և Մոլդովային, որտեղ մեկը մյուսի հետևից փակվում են հեռուստաալիքներ , քաղաքական կուսակցություններ, դրական գնահատականներ են տալիս։ Այնինչ այնտեղ չկա ո՛չ մեդիա բազմակարծություն, ո՛չ քաղաքական բազմակարծություն, կոռուպցիան ծաղկում է, բարդագույն  այլ խնդիրներ կան,  ինստիտուտների դերը թուլանում է,  այս ամենին զուգահեռ էլ՝ Մոլդովան շարունակում է մնալ ԱՊՀ անդամ։ Չէ՞ որ այստեղ ամենակարևորն օբյեկտիվությունն է, ինչը տեսանելի չէ»,- ԵՄ որոշման առնչությամբ ասել է Վրաստանի վարչապետը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular