ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսական բանակը ստացել է մեքենայական տեսողությամբ 4000 «Օվոդ» անօդաչու թռչող սարք

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեպտեմբերին ռուսական բանակը ստացել է չորս հազար «Օվոդ» անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) հագեցած մեքենայական տեսողության և բազմաստիճան պաշտպանության համակարգերով, գրում է, overclockers.ru-ն։ Այդ անօդաչու թռչող սարքերը մշակվել են բարդ մարտական առաջադրանքներ կատարելու համար պոտենցիալ թշնամու ակտիվ հակազդեցության պայմաններում: Դրանք հագեցած են հակապատկեր պիքսելներ որսալու և օպերատորի հրամանից հետո դեպի թիրախ ինքնավար շարժվելու հատուկ ալգորիթմով, որն արդյունավետ է դարձնում դրանց օգտագործումը նույնիսկ ռադիոտեսանելիության խափանումների և էլեկտրոնային խլացման փորձերի դեպքում։

«Օվոդ» անօդաչու թռչող սարքերն ունեն հեռահար պայթեցման ֆունկցիա և ինքնաոչնչացման համակարգ, ինչը նվազագույնի է հասցնում այդ անօդաչու թռչող սարքի հակառակորդ կողմի ձեռքն ընկնելու վտանգը։ Անօդաչու սարքը կարող է թիրախավորել օբյեկտ այն ֆիքսելով հատուկ HD տեսախցիկի միջոցով՝ 120 աստիճան դիտման անկյունով։ Այն բանից հետո, երբ օպերատորը հաստատում է թիրախը, անօդաչու սարքը ինքնուրույն է շարունակում շարժվել դեպի օբյեկտ, ինչը նվազեցնում է արձագանքման ժամանակը և մեծացնում հարձակման ճշգրտությունը։


«Օվոդ» անօդաչու թռչող սարքի հիմնական առանձնահատկություններից մեկը նրա դիմադրողունակությունն է էլեկտրոնային խլացման սարքավորումների ազդեցությանը: Նույնիսկ եթե ռադիոտեսանելիությունը խաթարվում է կամ փորձ է արվում ճնշել կառավարման ազդանշանները, անօդաչու սարքը շարունակում է կատարել իր մարտական առաջադրանքը։ Այդ հատկանիշը «Օվոդ»-ն անփոխարինելի է դարձնում մարտական գործողությունների համար էլեկտրոնային պատերազմի բարձր ակտիվության պայմաններում, ինչը հատկապես կարևոր է ժամանակակից հակամարտություններում, որտեղ նման զենքերը ավելի ու ավելի հաճախ են օգտագործվում:


«Օվոդ» անօդաչու թռչող սարքը կշռում է ընդամենը 500 գրամ, ունի 10 դյույմ անկյունագծով երկարություն և ունակ է զարգացնել մինչև 150 կմ/ժ արագության։ Թռիչքի ժամանակը սահմանափակվում է 10 րոպեով, իսկ առավելագույն հեռահարությունը մինչև 1 կմ է։ Անօդաչու սարքը հագեցած է HD տեսախցիկով և 5,8 ԳՀց հաճախականությամբ տեսահաղորդիչով, ինչը թույլ է տալիս օպերատորին իրական ժամանակում ստանալ թիրախի ճշգրիտ պատկերը օգտագործելով FPV ակնոցներ։ Բարձր մանևրելու ունակությունը և վերահսկման հեշտությունը այդ անօդաչուն դարձնում են արդյունավետ գործիք հետախուզություն  ու նպատակային հարձակումներ իրականացնելու համար:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular