ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը և Թուրքիան կարող են առաջատար դեր խաղալ Հարավային Կովկասում անվտանգության ապահովման համար. Արաղչի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանը և Թուրքիան կարող են առաջատար դեր խաղալ Հարավային Կովկասում անվտանգության ապահովման համար։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին, գրում է Mehr-ը։

«Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի և իմ միջև տեղի են ունեցել կառուցողական երկկողմ բանակցություններ։ Իրանի Իսլամական Հանրապետությունը և Թուրքիայի Հանրապետությունը երկու կարևոր երկրներ են տարածաշրջանում և իսլամական աշխարհում, որոնք բազմադարյա բարեկամական և եղբայրական հարաբերություններ ունեն։ Իրանը և Թուրքիան կարող են կարևոր դեր խաղալ տարածաշրջանում խաղաղության և զարգացման ապահովան համար և անվտանգություն ապահովել միջազգային ասպարեզում»,- ասել է Արաղչին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular