ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը դարձել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցիացված անդամ. պատմության այս օրը (19 հոկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Խոհարարի միջազգային օր, Վիճակագրության միջազգային օր, Քենիա՝ Քենիաթայի օր, Ռուսաստան՝ Ռուս կապավորի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1735 - ծնվել է  բժիշկ Պետրոս Քալանթարյանը։

1797 - վախճանվել է  հայազգի պատմաբան Կղեմենս Խոդիկևիչը։

1819 - ծնվել է հայկական ծագումով լեհ դաշնակահար Կարոլ Միկուլին (Կարոլ Պստիկյան)։ 

1890 - ծնվել է սփյուռքահայ հասարակական և մշակութային գործիչ Տիգրան Խրլոպյանը։

1899 - ծնվել է դերասան, ռեժիսոր, դրամատուրգ Արմեն Գուլակյանը։

1913 - ծնվել է ամերիկահայ ռեժիսոր և պրոդյուսեր Մայքլ Հակոբ Հակոբյանը։

1913 - վախճանվել է անասնաբույծ Ալեքսանդր Քալանթարը։

1921 - Հույն-թուրքական պատերազմների ժամանակ Ֆրանսիան առանձին հաշտություն է կնքել Թուրքիայի հետ, որով հրաժարվել է Թուրքիայի դեմ պայքարից և իր զորքերը հանել է Կիլիկիայից, ինչի հետևանքով փաստացի թուրքերին տրվել է հայկական նոր կոտորածների հնարավորություն:

1925 - վախճանվել է  ազատագրման շարժման գործիչ Արմենակ Եկարյանը, որը հանդիսացել է 1915 թվականի Վանի ինքնապաշտպանության ղեկավարներից մեկը։

1929 - ԽՍՀՄ-ում ԽՄԿԿ Կենտկոմը պաշտոնապես հայտարարել է համընդհանուր կոլեկտիվացման գործընթացի մասին։

1970 - կայացել է ԽՍՀՄ-ում ամենահայտնի «ՍպորտԼոտո» վիճակախաղի առաջին խաղարկությունը:

1989 - Լենինականի տակ վթարվել է Ուլյանովսկի Մարդատար ավիացիայի Ил-76 ինքնաթիռ, որի արդյունքում զոհվել է 15 մարդ։

1994 - տպագրվել է հայկական լեզվաբանական, մշակութային, ժամանցային «9-րդ Հրաշալիք» ամսաթերթի  առաջին համարը: 

2002 - Հայաստանի 654 համայնքներում անց են կացվել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությւններ։

2003 - ՀԳԱ Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի և Մ. Քոթանյանի անվան Տնտեսագիտության ինստիտուտների շենքերի դիմաց  բողոքի ցույց են կազմակերպել այդ ինստիտուտների գիտաշխատողները՝ իրենց վրդովմունքն ու ցասումը արտահայտելով մայրաքաղաքի կենտրոնում գտնվող այդ շենքը Կաթողիկոսական վեհարան կառուցելու նպատակով Մայր Աթոռ Սուրբ Էջնիածնին նվիրելու՝ կառավարության որոշման դեմ: 

2007- Սիդնեյում հայազգի բռնցքամարտիկ Վախթանգ (Վիկ) Դարչինյանը 12- րդ ռաունդում տեխնիկական նոքաուտով հաղթանակ է տարել ֆիլիպինցի Ֆեդերիկո Կատուբեյի նկատմամբ` նվաճելով IBO վարկածով առաջին թեթև քաշային կարգում թափուր մնացած աշխարհի չեմպիոնի, ինչպես նաեւ IBF վարկածով Ասիական և Խաղաղօվկիանոսյան գոտու չեմպիոնի կոչումը:

2008 - Հայաստանը դարձել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցիացված անդամ։

2009 - Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի շենքում սկսվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործով դատավարությունը:

2012 - «Տառ-Քարեր» պուրակի բարձրադիր մասում տեղի է ունեցել Քրիստոսի խաչելության տարիքը խորհրդանշող 33 մետր բարձրությամբ Սուրբ խաչի հանդիսավոր բացումը:

2022 - Ռուբեն Վարդանյանը տվել է համաձայնություն աշխատել Արցախի Հանրապետության պետ​​նախարար:

2023 - Հայաստանում Արցախի ներկայացուցչության շենքի մոտ բողոքի ցույց է սկսվել, որից հետո իրավիճակը սրվել է, և ցուցարարները մտել են ներկայացուցչության շենք՝ պահանջելով հանդիպում Սամվել Շահրամանյանի հետ։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1517 - պորտուգալացի ազնվական ֆերնան Մագելանը ժամանել է Սևիլիա և ծառայության անցել իսպանական թագին։

1616 - ծնվել է դանիացի անատոմ Թոմաս Բարտոլին, որը հայտնագործել է մարդու լիմֆատիկ համակարգը։

1671 - Նոր ֆրանսիայի (Հյուսիասային Ամերիկա) բոլոր բնակիչներին խորհուրդ է տրվել ամուսնանալ միայն ֆրանսուհիների հետ։

1696 - Ռուսաստանում բոյարական դուման որոշում է ընդունել ստեղծել մշտական գործող ռուսական նավատորմ։

1774 - ամերիկյան Մայրցամաքային Կոնգրեսը էմբարկո է դրել Մեծ Բրիտանիայի հետ առևտրի վրա։

1803 - ԱՄՆ-ի սենատը հաստատել է ֆրանսիական Լուիզիանիայի գնման գործարքը։

1818 - Անգլիայի և ԱՄՆ-ի միջև որոշվել է, որ Կանադայի և ԱՄՆ-ի միջև  սահմանը պետք է անցնի հյուսիսային 49-րդ զուգահեռականով։

1842 - տեղի է ունեցել Ռիխարդ Վագների «Ռիենցի» օպերայի պրեմիերան:

1900 - ծնվել է անգլիացի գրող, գրականագետ, հասարակական գործիչ Ջեկ Լինդսեյը։

- Ամուդսենի արշավախումբը ուղևորվել է Հարավային Բևեռ։

1916 -  Սևաստոպոլում պայթել է «Կայսրուհի Մարիա» ռազմական նավը:

1944 - խորհրդային բանակը և հարավսլավական պարտիզանները համատեղ ազատագրել են Բելգրադը։

1964 - «Ռոլլինգ Սթոունը» առաջին համերգն է տվել Փարիզում, որի արդյունքում ծագած անկարգությունների արդյունքում ձերբակալվել է 150 մարդ։

1964 - վախճանվել է  ԱՄՆ-ի 31-րդ նախագահ Հերբերտ Հուվերը։

1968 -  ԱՄՆ-ի նախագահ Ջոն Քենեդիի այրին՝ Ժակլին Քենեդին, ամուսնացել է հույն գործարար, միլիարդատեր Արիստոտել Օնասիսի հետ:

1971-  ծնվել է ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգը:

1977 - ծնվել է ամերիկա-կանադացի ջութակահարուհի Լեյլա Յոզեֆովիչը։

1982-  Մոսկվալի Լուժնիկի ստադիոնում խորհրդային «Սպարտակ» և հոլանդական «Հառլեմ» ֆուտբոլային ակումբների հանդիպման ժամանակ տեղի են ունեցել անկարգություններ, որի հետևանքով զոհվել է 66 և վիրավորվել 61-ը մարդ:

1991 —Բորիս Ելցինը հայտարարել է ԽՍՀՄ Արտգործնախարարության ֆունկցիաների փոխանցումը Ռուսաստանի Արտգործնախարարությանը։

1993 - Հոլլանդիայի կառավարությունը որոշել է արգելել մարիխուանայի վաճառքը արտասահմանյան զբոսաշրջիկներին, սակայն այդ արգելքը չի վերաբերվել տեղաբնակներին։

2011 - լիբիացի ապստամբներն իր հայրենի Սիրթ քաղաքում հաշվեհարդար են տեսել և սպանել երկրի նախկին ղեկավար Մուամար Քադաֆֆիին։

Կ.Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular