ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բիթլիսում հայտարարվել է պարետային ժամ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մայիսի 14-ին երեկոյան Թուրքիայի Բիթլիս նահանգի Հիզան շրջանի մի շարք գյուղերում պարետային ժամ է հայտարարվել:

«Էրմենիհաբեր»-ը գրում է, նահանգապետարանից հայտնել են, որ պարետային ժամը հայտարարվել է քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով: Այն կտևի այնքան ժամանակ, մինչև նահանգապետարանի կողմից հավելյալ ծանուցում կարվի:

Աղբյուրը նաև մանրամասնում է, թե որ գյուղերում է հայտարարվել պարետային ժամ ( Գայդա, Աքշար, Հորոզդերե, Աքդիք գյուղերում):

Չի տեղեկացվում, թե  ինչ գործողություններ են իրականացնելու  պարետային ժամի ընթացքում: Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ Բիթլիսում բախումներ էին գրանցվել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների և թուրք իրավապահ մարմինների միջև:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular