Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 73,47 դոլար
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԱնցած շաբաթվա կտրուկ անկումից հետո նավթը երկուշաբթի թանկանում է։
Brent նավթի դեկտեմբերան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում կազմել է 73,47 դոլար, ինչը 0,41 դոլարով (0,56 տոկոս) բարձր է, քան նախորդ աճուրդների փակման ժամանակ։ Ուրբաթ այդ պայմանագրերն էժանացել էին 1,39 դոլարով (1,9 տոկոս)՝ մեկ բարելը 73,06 դոլար։
WTI նավթի նոյեմբերյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում թանկացել են 0,45 դոլարով (0,65 տոկոս)՝ մեկ բարելը 69,67 դոլար։ Նախորդ աճուրդների տվյալներով՝ այդ պայմանագրերի արժեքը իջել էր 1,45 դոլարով (2,1 տոկոս)՝ մեկ բարելը 69,22 դոլար։