ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


NI. Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերության հնարավորություններն անակնկալի են բերել Արևմուտքին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսական պաշտպանական արդյունաբերությունը գերազանցել է արևմտյան երկրների սպասելիքները, գրել է NI պարբերականը, գրում է ura.news-ը:

Ռուսական ռազմարդյունաբերական համալիրը (ՌՌՀ) գործում է այնպիսի արագությամբ, որ Արևմուտքում քչերն էին դա հնարավոր համարում: Հենց դա էլ մատնանշել են ամերիկացի լրագրողները։ «Ռուսական պաշտպանական արդյունաբերությունը շատ ավելի լավ է հարմարվում Ուկրաինայի պատճառով ստեղծված իրավիճակին, քան ողջ արևմտյան պաշտպանական համալիրն ամբողջությամբ։ Եվ Կիևի գործընկերները դրա հույսը չունեին»,- գրված է The National Interest ամսագրի նյութում։

Ըստ վերլուծաբանների Ռուսաստանը կարող է շարունակել «խորհրդային ժամանակաշրջանի ինքնաթիռներ արտադրել», օգտագործել հեռահար զինամթերք և անօդաչու թռչող սարքեր, որպեսզի թուլացնի Ուկրաինայի Զինված ուժերի դիրքերն իր ինքնաթիռները հեռու պահելով ուկրաինական հակաօդային պաշտպանությունից: Միևնույն ժամանակ, Մոսկվայի սպառազինության պաշարները մի քանի անգամ ավելի շատ են, քան Կիևինը, ասվում է հրապարակման մեջ։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ հայրենական պաշտպանական արդյունաբերության ձեռնարկություններն աշխատում են հստակ և ռիթմիկ։ Ընդ որում մինչև տարեվերջ պլանավորված է անօդաչու թռչող սարքերի արտադրությունն ավելացնել գրեթե 10 անգամ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular