ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոլդովայում հայտնել են նախագահական ընտրությունների երկրորդ փուլի օրը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մոլդովայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա  նոյեմբերի 3-ին, քանի որ թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել ձայների 50 %-ից ավելին։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Անժելիկա Կարամանը։

«Նախնական տեղեկատվությունը ցույց է տալիս, որ Մոլդովայի Հանրապետության նախագահի պաշտոնի 11 թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել ընտրություններին մասնակցած ընտրողների ձայների ավելի քան 50 %-ը: Հետևաբար, երկու շաբաթվա ընթացքում կկազմակերպվի ընտրությունների երկրորդ փուլը», - նրա խոսքերն է փոխանցում ՏԱՍՍ-ը:

Մոլդովայում հոկտեմբերի 20-ին անցկացվել են նախագահական ընտրություններ և Եվրամիությանն անդամակցելու շուրջ հանրաքվե։ Նախագահական ընտրությունների քվեաթերթիկների 98,11 %-ի հաշվարկի արդյունքներով Սանդուի օգտին քվեարկել է ընտրողների 41,78 %-ը։ Երկրորդ տեղում ձայների 26,41 %-ով հայտնվել է ռուսամետ Սոցիալիստական կուսակցության քաղաքական գործիչ Ալեքսանդր Ստոյանոգլոն։  

Իսկ ԵՄ-ին անդամակցելու շուրջ հանրաքվեի ձայների 98,29 %-ի հաշվարկի համաձայն՝ քվեարկողների 50 %-ը դեմ է քվեարկել մինչև 2030 թվականը երկրի միացմանը Եվրամիությանը, իսկ 50 %-ը սատարել է այդ նախաձեռնությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular