ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոլդովայի պարտությունը կբարձրացնի Փաշինյանի «գինը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մոլդովայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա նոյեմբերի 3-ին։ Քվեաթերթիկների 98,51 տոկոսը մշակելուց հետո պարզվել է, որ գործող նախագահ Մայա Սանդուն ստացել է ձայների 42,07 տոկոսը, նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոն, որը քննադատում է Սանդուին Մոսկվայի հետ առճակատման քաղաքականության համար, ստացել է 26,27 տոկոս։ Եռյակը եզրափակում է «Մեր կուսակցության» առաջնորդ Ռենատո Ուսատին՝ ձայների 13,72 տոկոսով։

Նախագահական ընտրություններին զուգահեռ հանրապետությունում անցկացվել է եվրաինտեգրման հանրաքվե։ Միայն քվեաթերթիկների 98,38 տոկոսը մշակելուց հետո ԵՄ-ին ինտեգրվելու օգտին քվեարկել է ընտրողների 50,07 տոկոսը, դեմ՝ 49,93 տոկոսը։ Մինչև վերջին պահը ԵՄ կողմնակիցների թիվը զիջում էր հակառակորդներին, բայց գիշերը ձայների կասկածելի հաշվարկն այլ արդյունքի է բերել։ Օտար գործակալներով լցված, Արևմուտքի «փափուկ ուժով» ճոխ սնուցված և ԵՄ երկրների քաղաքացիների կողմից ղեկավարվող Վրաստանը և այժմ նաև Մոլդովան, կարծես, ցույց են տալիս իրենց դժգոհությունը Բրյուսելին և նրա թիկունքում թաքնված Վաշինգտոնին։ Մոլդովայի եվրոհանրաքվեին մոլդովացիները հստակ ցույց տվեցին արևմտամետ Մայա Սանդուին, որ նա կիսանախագահ է։ Նա ներկայացնում է, եթե ոչ երկրի բնակչության փոքրամասնությունը, ապա հաստատ ոչ վստահ մեծամասնությունը։ Հայաստանի համար Արևմուտքի նոր անհաջողությունը հետխորհրդային տարածքում նշանակում է վտանգի բարձր մակարդակ։

Ինչ էլ որ անեն մոլդովական իշխանությունները, նրանց հովանավորներին արդեն պարզ է, որ Սանդուն չի վերահսկում երկիրը, հեղինակություն չունի քաղաքացիների շրջանում և չի կարող հասարակական կարծիքը տանել հակառուսական ուղով։ Արդյունքում՝ Մոլդովան չի միանա Ուկրաինային, չի կարողանա կազմակերպել սադրանքներ Մերձդնեստրում կամ Գագաուզիայում, Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացել։ Վրաստանում ևս այս ծրագիրը ձախողվեց։ Կենտրոնական ասիայի երկրները սիրալիր ժպտում են, պարում եվրապատվիրակների հետ, բայց նրանց եվրոպական «հավաբուն» չեն քշի նույնիսկ պատժամիջոցների սպառնալիքներով։ Այս անբարենպաստ ֆոնին Արևմուտքի համար, Հայաստանն ավելի ու ավելի է առանձնանում իր պատրաստակամությամբ՝ փոխարինելու հակառուսական ճակատում բոլոր հոգնածներին, կասկածողներին և խուսանավողներին։

Նիկոլ Փաշինյանն արդեն ապացուցել է իր կարողությունը՝ հայ ժողովրդից պարաններ հյուսելու և ամենաանհավանական որոշումներն իրականացնելու։ Եթե հրամայեն, նա վաղն իսկ պատերազմ կհայտարարի Պուտինին և ամբողջ ՀԱՊԿ-ին։ Կամ Իրանին՝ իր բոլոր ՀԱՄԱՍ-ներով և «Հեզբոլլահ»-ներով։ Եթե ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո գերակշռի արդեն բորբոքված հակամարտությունների խորացման կուրսը, Հայաստանին «սպառնում է» լինել առաջին ցախը, ում կնետեն կրակի մեջ։

Ալիսա Պողոսյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular