ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինային հատկացնում ենք զենք-զինամթերքի, ռազմական տեխնիկայի 400 մլն դոլար արժողությամբ օգնության փաթեթ. Պենտագոնի ղեկավար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է Ուկրաինային 400 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթի մասին։ Այս մասին նա ասել է հոկտեմբերի 21-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ, գրում է korrespondent.net-ը:

Նրա խոսքով՝ նախագահ Ջո Բայդենի գլխավորությամբ ԱՄՆ-ը շարունակում է մեծացնել Ուկրաինային տրամադրվող աջակցության ծավալը:

«Այսօր ես կցանկանայի հայտնել Ուկրաինային զինամթերքի, ռազմական տեխնիկայի և զենքի 400 միլիոն դոլարի օգնության նախագահական փաթեթի մասին», - ասել է Օսթինը։

Պենտագոնի ղեկավարը վստահեցրել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի օգնություն տրամադրել Ուկրաինային՝ համաձայն Զելենսկու և Բայդենի ստորագրած անվտանգության երկկողմ համաձայնագրի։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular