ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ընդդիմանում ենք». Ֆլեշմոբ Թրամփին պատկանող գոլֆի դաշտում (տեսանյութ)

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Համացանցում հայտնվել է ֆլեշմոբի տեսանյութ, որն անցկացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պատկանող Լոս Անջելեսում գտնվող գոլֆի խաղադաշտում։ Ֆլեշմոբին մասնակցել է 200 մարդ։ Ակցիան հեռարձակել է «Յութուբ» տեսահոսթինգը։ Այս մասին գրում է Լենտա.ռու-ն՝ հղում անելով «Լոս Անջելես Թայմս»-ին։

Համաձայն աղբյուրի տեղեկատվության, 15 րոպեի ընթացքում ակցիայի մասնակիցները  իրենց մարմիններով պատկերել են «ընդդիմանում ենք» բառը, այնուհետև երգել են «Աստված, պահպանիր Ամերիկան»։

Նշվում է, որ ակտիվիստների խումբը ձևավորվել է դեռ Թրամփի երդմնակալության ժամանակ։

Նրանց պահանջների շարքում է՝ հետաքննել Սպիտակ տան ղեկավարի ենթադրյալ կապը Ռուսաստանի հետ և պարտադրել նրան հրապարակել հարկային հայտարարագիրը։

Ֆլեշմոբի մասնակիցներից մեկն ասել է. «Սա, պարզապես, մեր երկրի հանդեպ, մեր սերն արտահայտելու միջոց է»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular