ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանի իշխանությունները մտադիր են հասնել երկրի նախագահի իմփիչմենթին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վրաստանի խորհրդարանական մեծամասնության պատգամավորները 81 ստորագրություն են հավաքել երկրի Սահմանադրական դատարան ներկայացվող նոր հայցի համար, որը վերաբերում է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կողմից երկրի Սահմանադրության 52-րդ հոդվածի խախտմանը։ Համաձայն այդ հոդվածի՝ պետության ղեկավարն արտասահմանում ներկայացուցչական լիազորություններ պետք է իրականացնի կառավարության թույլտվությամբ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը հաղորդել է, որ հայցը Սահմանադրական դատարան կուղարկվի առաջիկա ժամերին։

Եթե Սահմանադրական դատարանը որոշում ընդունի, որով կհաստատվի նախագահի կողմից Սահմանադրության խախտման փաստը, ապա խորհրդարանական մեծամասնությունը մտադիր է նախագահ Զուրաբիշվիլիի նկատմամբ իմփիչմենթի գործընթաց սկսել։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, մեկնաբանելով իմփիչմենթի գործընթաց սկսելու՝ խորհրդարանական մեծամասնության որոշումը, հայտարարել է, որ Զուրաբիշվիլին պետք է պաշտոնը թողնի ոչ թե որպես նախկին նախագահ, այլ որպես պաշտոնաթող նախագահ։

«Գործող նախագահը պետք է պաշտոնաթող լինի իմփիչմենթով», - ասել է նա։
Կոբախիձեի խոսքով՝ Զուրաբիշվիլիի իմփիչմենթը խորհրդանշական բնույթ կկրի, քանի որ դեկտեմբերին լրանում է նրա նախագահական ժամկետը։ 

«Նախագահի նոր թեկնածուի հետ կապված քննարկումը իշխող «Վրացական երազանք» կուսակցությունում տեղի կունենա հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո», - ասել է վարչապետը։

Անցյալ տարվա հոկտեմբերին խորհրդարանական մեծամասնությունն արդեն սկսել էր Զուրաբիշվիլիի իմփիչմենթի գործընթացը, սակայն քվեարկության ժամանակ այդ հարցը ձախողվեց ձայների անբավարարության պատճառով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular