ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊՍԺ-ի 21-րդ դարի լավագույն խաղացողների վարկանիշը՝ ըստ Goal-ի․ Մեսսին 23-րդն է

ՍՊՈՐՏ

Հեղինակավոր Goal պորտալը հրապարակել է 21-րդ դարում ՊՍԺ-ի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը։ Վարկանիշի առաջին տեղում հարձակվող Կիլիան Մբապեն էր, որը այս ամառ ազատ գործակալի կարգավիճակով փարիզյան գրանդից տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»:

Երկրորդ տեղը զբաղեցրել է Զլատան Իբրահիմովիչը։ Լավագույն եռյակը եզրափակում է փարիզցիների նախկին հարձակվողը՝ Նեյմարը։

Տասնյակում են Էդինսոն Կավանին, Տիագո Սիլվան, Մարկինյոսը, Պաուլետան, Մարկո Վերատին, Անխել դի Մարիան և Բլեզ Մատյուիդին։ ՊՍԺ-ում երկու մրցաշրջան անցկացրած Լիոնել Մեսսին այս վարկանիշում զբաղեցրել է 23-րդ տեղը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular