ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բրազիլիայի և Կուբայի նախագահները չեն մասնակցի ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին․ Չնախատեսված հանգամանքներ են ի հայտ եկել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան և Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը չեն կարողանա մասնակցել Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Ցավոք, չնախատեսված հանգամանքների պատճառով Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվան և Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը չեն կարողանա գալ Կազան, դա պարզվեց այսօր առավոտյան»,- ասել է նա։

Ուշակովը նշել է, որ Բրազիլիայի նախագահը չի գա՝ առողջական խնդիրների պատճառով, իսկ Կուբայի նախագահը «պետք է մնա երկրում՝ էներգախնայողության հետ կապված խնդիրների պատճառով»։

ՌԴ նախագահի օգնականը հավելել է, որ  Կուբայի ու Բրազիլիայի պատվիրակությունները ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում ներկայացված կլինեն արտգործնախարարների մակարդակով։

Հիշեցնենք՝ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը տեղի է ունենալու հոկտեմբերի 22-24-ը։  

Նշենք, որ Բրազիլիան հանդիսանում է կազմակերպության անդամ  պետություն։  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular