ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կարեւորել Է Մետաքսի ճանապարհի նախագիծը համաշխարհային տնտեսության համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հայտարարել Է, որ «Մեկ գոտի – մեկ ուղի» չինական նախաձեռնությունը նպատակամղված Է խաղաղության հասնելուն, ուստի եւ այն սերտորեն կապված Է ՄԱԿ-ի նպատակների ու սկզբունքների հետ:
 
«Այդ նախագիծը միտված Է մարդկանց միավորելուն, այն ստեղծվում Է ոչ միայն զարգացման համար, այլեւ հանուն խաղաղության: Ահա թե ինչու Է այդ նախաձեռնությունն այդքան սերտորեն կապված ՄԱԿ-ի գործողությունների ծրագրի հետ, որը նպատակամղված Է կայուն զարգացման ու ամուր խաղաղության հասնելուն»,- ասել Է Գուտերիշը CGTN հեռուստաալիքին տված հարցազրույցում:
 
Մայսիսի 14-15-ին Պեկինում ընթանում Է «Մեկ գոտի – մեկ ուղի» ռազմավարության շրջանակներում միջազգային համագործակցությանը նվիրված բարձր մակարդակի համաժողովը: Դրան մասնակցում են 29 պետությունների նախագահներ ու վարչապետներ:
 
Չինաստանը 2013 թվականից հայտարարել Է «Մեկ գոտի – մեկ ուղի» տնտեսական զարգացման ռազմավարության մասին, որը նպատակամղված Է ենթակառուցվածքի ստեղծմանը եւ Եվրասիայի երկրների միջեւ փուխադարձ կապերի հաստատմանը: Ռազմավարությունը ներառում Է զարգացման երկու հանգուցային ուղղություն. Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի եւ ծովային Մետաքի ճանապարհ: Խոսքը վերաբերում Է առեւտրական միջանցքի ստեղծմանն Արեւելքից Արեւմուտք արտոնյալ պայմաններով ապրաքների ուղղակի մատակարարումների համար, ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը մայիսի 15-ին հայտարարել Է, որ «Մեկ գոտի – մեկ ուղի» նախաձեռնության իրագործումը պահանջում Է խաղաղ  իրադրություն, իսկ մասնակից երկրները պետք Է վեճերը լուծեն երկխոսության միջոցով:
 
 
«Մեկ գոտի – մեկ ուղի» նախաձեռնության իրագործումը պահանջում Է խաղաղ շրջակա իրադրություն, բոլոր երկրները պետք Է ուժեղացնեն համագործակցությունը, տարաձայնությունները լուծեն երկխոսության միջոցով… համատեղ ապահովեն տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը»,- ասել Է Չինաստանի ղեկավարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոս տին:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular