Քվեարկության ընթացքում խախտումների մասին ահազանգերն աննախադեպ քիչ էին. Մուկուչյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵրևանի ավագանու ընտրությունների քվեարկության ընթացքում խախտումների վերաբերյալ հաղորդումներն ու ահազանգերն աննախադեպ քիչ են եղել նախորդ ընտրությունների համեմատ: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: «Բովանդակային առումով էլ, եթե փորձենք գնահատական տալ երեկ օրվա ընթացքում ստացած ահազանգերին, ապա, ըստ էության, դրանք վերաբերում էին առանձին ինչ-ինչ դեպքերի, բայց որևէ արտառոց ահազանգ օրվա ընթացքում չի ստացվել»,- ասաց Մուկուչյանը:
Նա հավելեց, որ ոստիկանությունը և դատախազությունը նույնպես զբաղվել են նման հաղորդումներով: «Իրավապահ մարմինները անմիջապես արձագանքում են բոլոր նման ահազանգերին, կատարում են ուսումնասիրություններ և, եթե հայտնաբերվում են իրավախախտման դեպքեր, օրենքով սահմանված կարգով ձեռնարկվում են միջոցառումներ»,- եզրափակեց Մուկուչյանը:
Երևանի ավագանու ընտրություններն անցկացվել են մայիսի 14-ին: