ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արևմուտքը ռուսական T-14 «Armata» և T-90M «Proryv» տանկերը ճանաչել է լավագույններից մեկը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսական T-14 «Armata» և T-90M «Proryv» տանկերը հայտնվել են աշխարհի լավագույն տանկերի հնգյակում, ըստ ամերիկյան The National Interest ամսագրի, գրում է eadaily.com-ը։

«Armata»-ի բնութագրերից փորձագետներն առանձնացրել են «անանձնակազմ աշտարակը, որի վրա տեղադրված է հեռակառավարվող 125 մմ-ոց թնդանոթ»։ «Իսկ արդիականացված T-90-ը հագեցած է սկզբունքորեն նոր աշտարակով, որը տարբերվում է տանկերի սերիական արտադրության մարտական մոդուլներից», - գրել է պարբերականը։

T-90M-ները ռուսական բանակում ծառայության են անցել 2020 թվականից և ակտիվորեն մասնակցել են Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը։ Ըստ վերլուծաբանների հենց այդ տանկն է հաստատվել, որպես այդ պատերազմի լավագույն տանկ։

Նաև ըստ The National Interest-ի վերլուծաբանների աշխարհում լավագույն տանկերն են ամերիկյան M1A2 Abrams-ը, հարավկորեական K2 Black Panther-ն և իսրայելական Merkava V-ն:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular