ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վախճանվել Է Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Իրինա Կարտաշեւան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Կյանքի 95-րդ տարում վախճանվել Է Մոսսովետի անվան թատրոնի ամենատարեց դերասանուհին՝ Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Իրինա Կարտաշեւան: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են թատրոնում: Հայրենական մեծ պատերազմին մասնակցած դերասանուհին ծանր հիվանդությունից հետո գիշերը մահացել Է Մոսկվայի իր տանը: 
 
Հրաժեշտի եւ հուղարկավորման ժամանակն ու վայրը հայտնի կդառնան ավելի ուշ, ասել Է թատրոնի ներկայացուցիչը:
 
Իրինա Կարտաշեւան ծնվել Է 1922 թվականի նոյեմբերի 4-ին: 1947 թվականից ծառայել Է Մոսսովետի անվան թատրոնում: Թատերական աշխատանքներից բացի, նա մասնակցել Է բազմաթիվ կինոֆիլմերի կրկնօրինակմանը, որոնց թվում են՝ «Հռոմեական արձակուրդներ», «Ռոկոն եւ նրա եղբայրները», «Ֆանտոմասը Սքոթլանդ-Յարդի դեմ», «Զորրո», «Զուտ անգլիական սպանություն» ֆիլմերը:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular