ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինը 14 երկկողմ հանդիպում կանցկացնի BRICS-ի շրջանակներում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 14 երկկողմ հանդիպում կանցկացնի BRICS-ի գագաթնաժողովի շրջանակներում։

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հանդիպումից հետո, Պուտինը կհանդիպի Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիի, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի, Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի և BRICS-ի Նոր զարգացման բանկի նախագահ Դիլմա Ռուսեֆի հետ։ Ըստ առավել վաղ հայտարարությունների՝ Կազանում կգտնվեն նաև Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը։

Չորեքշաբթի նա կհանդիպի Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդի հետ, հինգշաբթի՝ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի, Լաոսի նախագահ Թհոնգլուն Սիսուլիտի, Մավրիտանիայի նախագահ Մուհամեդ Ուլդ Ալ-Շեյխ ալ-Ղազուանի, Բոլիվիայի նախագահ Լուիս Արսեի, Վիետնամի վարչապետ Ֆամ Մին Չինի հետ։

Այս օրերին չեն բացառվում նաև այլ շփումներ, այդ թվում՝ Սերբիայի ղեկավար Միլորադ Դոդիկի հետ։

BRICS-ի միջոցառումներին կմասնակցեն 36 պետության ներկայացուցիչ։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular