ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լեհաստանում զորավարժություններ են մեկնարկել ՆԱՏՕ-ի գումարտակի մասնակցությամբ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Շուրջ 2,5 հազար զինծառայողներ են, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի գումարտակը, մասնակցում «Կատվառյուծ» զորավարժություններին, որոնք մայիսի 15-ին մեկնարկել են Լեհաստանի Օժիշե քաղաքում (երկրի հյուսիս-արեւելքի Վարմինսկո-Մազուրսկի վոյեվոդություն): Այդ մասին  հայտնել Է PAP գործակալությունը:

«Զինվորները պաշտպանելու են տարածքը, իսկ հրամանատարներն ստուգելու են բազմազգ ստորաբաժանման ղեկավարման եղանակները»,հայտարարել Է 15-րդ մեքենայացված բրիգադի հրամանատար գեներալ Յարոսլավ Գրոմաձինսկին:
 
«Վարժանքների ընթացք գումարտակը ենթարկված Է 15-րդ մեխանիզացված բրիգադին, ուստի մենք գումարտակը ղեկավարելու ենք բրիգադի միջոցով»,-պարզաբանել Է նա:
 
Օժիշեի զինափորձարանում տեխնիկան կօգտագործվի բոլոր այն զորատեսակների կողմից, որոնք մտնում են բրիգադի կազմի մեջ, այդ թվում՝ տանկերի ստորաբաժանումը, հետեւակի մարտական մեքենաներ, ինչպես նաեւ հրետանի եւ հակաօդային պաշտպանության ուժեր:  
 
2016 թվականին Վարշավայում կայացած գագաթնաժողովում դաշինքը որոշում ընդունեց Լատվիայում, Էստոնիայում եւ Լեհաստանում այս երկրների խնդրանքով բազմազգ գումարտակներ տեղակայել ռոտացիայի հիման վրա: Այդ ժամանակ Էլ որոշվեց, որ Լատվիայում տեղակայված գումարտակի զորակազմի միջուկը կներկայացնի Կանադան, Լիտվայում՝ Գերմանիան, Էստոնիայում՝ Մեծ Բրիտանիան, իսկ Լեհաստանում՝ ԱՄՆ-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular