ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայում աշխատանք ունեցողների 39.3%-ը շաբաթական աշխատում է 50 ժամից ավելի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանն (ՏՀԶԿ-OECD) անդամ երկրներում անձնական կյանքին ամենաքիչ ժամանակ են տրամադրում Թուրքիայի քաղաքացիները: Այս մասին գրում է «Էրմենիհաբեր»-ը՝ վկայակոչելով  OECD -ի հրապարակած  «Ավելի լավ կյանքի ինդեքս» զեկույցի տվյալները:

Ըստ այդմ՝ Թուրքիայում աշխատանք ունեցողների 39.3 տոկոսը շաբաթական ստիպված է աշխատել 50 ժամից ավելի: OECD անդամ 35 երկրներում շաբաթական 50 ժամից ավելի է աշխատում աշխատանք ունեցողների միայն 13 տոկոսը:

Արդյունքում այդ մարդիկ հանգստին, սնվելուն, քնին, ընտանիքին ու զվարճանքներին կարողանում են հատկացնել օրական ընդամենը 12.2 ժամ:

Այս ցուցանիշով Թուրքիան 35 երկրների ցանկում ամենավերջին հորիզոնականում է: Ցանկի առաջին հորիզոնականում Ֆրանսիան է, որտեղ մարդիկ օրական միջինում 16.4 ժամ են տրամադրում հանգստին, զվարճանքներին ու սոցիալական շփումներին: Բացի Թուրքիայից չափից շատ աշխատող երկրներից են նաև Իսրայելը, Լատվիան և Մեքսիկան, որտեղ ևս աշխատողները օրական հանգստին տրամադրում են 14 ժամից քիչ ժամանակ:

Ընդհանուր առմամբ, OECD անդամ 35 երկրներում անձնական կյանքին հատկացվող ժամանակի օրական միջին ցուցանիշը 15 ժամն է կամ օրվա տևողության 62 տոկոսը: Թուրքիայում, փաստորեն, աշխատողները իրենց ազատ տնօրինության տակ ունեն օրվա 51 տոկոսը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular