ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը, Ղազախստանից հետո, հայտարարել է BRICS-ին միանալու մտադրության բացակայության մասին 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը չի նախատեսում դառնալ BRICS-ի անդամ, ասել է հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ «Ոչ, այս փուլում ոչ: Նման քննարկումներ չկան»,- ասել է Գրիգորյանը պատասխանելով լրագրողի համապատասխան հարցին, գրում է moscowtimes.io-ն։

Նախօրեին նման որոշում էր կայացվել Ղազախստանում։ Հոկտեմբերի 16-ին երկրի նախագահի մամուլի քարտուղար Բերիկ Ուալին ասել էր, որ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նման առաջարկներ ստացել է, սակայն «ներկայումս և հավանաբար մոտ ապագայում Աստանան զերծ կմնա BRICS-ին դիմում ներկայացնելուց»։ Նա նաև նշել էր, որ դա պայմանավորված է անդամակցության հարցի քննարկման բազմափուլ գործընթացով և ասոցիացիայի զարգացման հեռանկարներին առնչվող այլ ասպեկտներով։ Տոկաևը, ըստ մամուլի քարտուղարի, ներկայումս առաջնահերթություն է տալիս ՄԱԿ-ին «որպես համընդհանուր և ոչ այլընտրանքային կազմակերպության, որտեղ կարող են և պետք է քննարկվեն բոլոր ընթացիկ միջազգային խնդիրները»։

Ղազախստանի մերժման ֆոնին Ռոսսելխոզնադզորը սահմանափակումներ է մտցրել այդ երկրից լոլիկի, պղպեղի, թարմ սեխի, ցորենի, կտավատի սերմերի և ոսպի ներկրման համար։ Որոշումը պայմանավորված է եղել բուսասանիտարական անվտանգության ապահովմամբ։ Գերատեսչության հայտարարությունների համաձայն 2024 թվականի սկզբից գրանցվել է ղազախական արտադրանքի կարանտինային օբյեկտներով (միջատներ, հարուցիչներ կամ մակաբույծ բույսեր) աղտոտման 215 դեպք։ Ռոսսելխոզնադզորը նաև նշել է, որ այդ ցուցանիշը չորս անգամ գերազանցում է 2023 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշները։

Հունիսի 12-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ՀԱՊԿ-ից երկրի դուրս գալու մտադրության մասին։ Ելույթ ունենալով խորհրդարանում նա պարզաբանեց, որ Երևանը դա կանի, երբ հարմար գտնի։ Նաև նույն հունիսին ԱՄՆ-ը և Հայաստանը հայտարարեցին ռազմավարական գործընկերության մասին, որից հետո Վաշինգտոնը Երևանին հրավիրեց ընդլայնել համագործակցությունը ռազմական ոլորտում։ Մեկ ամիս անց Հայաստանի տարածքում տեղի ունեցան Eagle Partner զորավարժությունները հայ և ամերիկացի զինվորականների մասնակցությամբ։ Այդ իրադարձություններից հետո Ռուսաստանում պարզվեց, որ հայկական մրգերի, բանջարեղենի և հատապտուղների մեջ թունաքիմիկատների և ագրոքիմիկատների թույլատրելի չափերը գերազանցվել են։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular