Նույնիսկ Շրի Լանկան է նախընտրել Կազանը Լոնդոնից
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԲՌԻԿՍ Կազանյան գագաթնաժողովը ցույց տվեց, թե որքան է աշխարհում նվազել բրիտանական ազդեցությունը, գրում է Politico հանդեսը՝ «Բրիտանական կայսրության մայրամուտը» հոդվածում։ Հրապարակման մեջ նշվում է, որ այնպիսի երկրների ղեկավարներ, ինչպիսիք են Հնդկաստանը եւ ՀԱՀ-ը, որոնք երկար տարիներ համարվում էին Մեծ Բրիտանիայի դաշնակիցներ, նախընտրել են Կազան գնալ, քան մասնակցել Բրիտանական համագործակցության գագաթնաժողովին, որը անցկացվում է Սամոայում՝ հոկտեմբերի 25-26-ին, Չարլզ 3-րդ թագավորի եւ բրիտանական վարչապետ Կիր Ստարմերի նախաձեռնությամբ։
Politico-ն նկատում է, որ Բրիտանական համագործակցության գագաթնաժողովի մասնակիցների ցանկին նայելով իսկ պարզ է դառնում, որ բրիտանական միապետների երբեմնի այնքան ձգողականությու ունեցող հյուրընկալությունն էլ առաջվանը չէ։
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին եւ ՀԱՀ նախագահ Սիրիլ Ռամապոսան, որ Բրիտանական համագործակցության երկու ամենից ազդեցիկ երկրներն են ներկայացնում, եւ պետք է որ ներկա գտնվեին Համագործակցության գագաթնաժողովին, նախընտրել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ իրականացվող ԲՌԻԿՍ գագաթնաժողովը Կազանում, որտեղ նաեւ Չինաստանի նախագահ Սի Ծինփինն է ներկա։ Հոդվածում նշվում է, որ Շրի-Լանկան եւս, որ արժեքավոր դաշնակից է համարվում Լոնդոնի համար, նախընտրությունը տվել է Կազանին։ Իսկ ահա Կանադան, որ Լոնդոնի անվիճելի դաշնակիցն է, մասնակցում է Համագործակցության գագաթնաժողովին ոչ թե վարչապետի կամ ԱԳ նախարարի, այլ Մեծ Բրիտանիայում Կանադայի գերագույն հանձնակատարի կամ որ նույնն է՝ դեսպանի մակարդակով։ Politico-ն նշում է, որ Համագործակցության առաջիկա գագաթնաժողովը լուրջ խնդիր է լինելու Լոնդոնի համար նաեւ այն բանի պատճառով, որ մասնակցությունը հաստատած 55 բրիտանական նախկին գաղութները պահանջելու են Լոնդոնից իրենց ֆինանսական փոխհատուցում տալ ստրկավաճառության եւ գաղութատիրության դիմաց։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/a68dbd09bd4ce807e404d7f495734532
© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»