ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զախարովան «հիշեցրել է», որ Հրվ.Կովկասում տնտեսական և տրանսպորտային միջանցքների ապաշրջափակումը հնարավոր է միայն ՌԴ-ի մասնակցությամբ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պետք է գտնել փոխընդունելի լուծում, որին կողմ կլինեն և՛ Երևանը, և՛ Բաքուն, ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ խոսելով Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցային ուղիների ապաշրջափակման մասին:

Նա ընդգծել է, որ ապաշրջափակումից կշահի ամբողջ տարածաշրջանը:

«Նաև ցանկանում եմ հիշեցնել Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ, Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկի՝ տվյալ հարցի շուրջ մեկնաբանությունը, որ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային միջանցքների ապաշրջափակումը հնարավոր է միայն ՌԴ-ի մասնակցությամբ», - ասել է Զախարովան:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular