ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՄ-ն լրջորեն դիտարկում է Հայաստանում տեղակայված առաքելության մանդատը երկարաձգելու հարցը․ Միրզոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«ԵՄ քաղաքացիական առաքելությունը վստահաբար զբաղվում է այն գործունեությամբ, որով օժտված է», անդրադառնալով ՀՀ-ում ԵՄ առաքելության վերաբերյալ Ադբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին՝ ԱԺ-ում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«ԵՄ-ն իր մանդատի շրջանակներից դուրս գալ չի կարող։ Որքանով տեղեկացված եմ՝  ԵՄ-ն լրջորեն դիտարկում է  այդ մանդատի երկարաձգման հարցը: Մեր տեսանկյունը սա է՝ քանի դեռ մենք Ադրբեջանի հետ չունենք վավերացված համաձայնագիր, քանի դեռ չունենք  առաջ գնացող, ավարտվող սահմանազատման գործընթաց, խաղաղություն, մենք ունենք մտավախություններ Ադրբեջանի գործողությունների մասով  և ունենք  չեզոք երրորդ կողմի օբյեկտիվ գնահատականների կարիք, սահմանի երկայնքով մշտադիտարկման ակնկալիք »,-հավելեց Միրզոյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular