ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսրայելի հարվածների պատճառով տները լքած լիբանանցիների թիվը հասել է 809,000-ի. ՄԱԿ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Լիբանանում տեղահանվածների հետ կապված ճգնաժամը խորանում է. Իսրայելի կողմից հարավում սրվող ռազմական հարձակումը և Բեյրութի ռմբակոծումը շարունակում են ստիպել ինչպես Լիբանանի քաղաքացիներին, այնպես էլ երրորդ երկրների փախստականներին հեռանալ իրենց տներից և ապաստարաններից:

Իսրայելի հարվածների հետևանքով հոկտեմբերի 20-ի դրությամբ իրենց տները լքած լիբանանցիների թիվը հասել է 809,000-ի, հաղորդում է Լիբանանում ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը։ Գերատեսչության տվյալներով՝ Լիբանանից Սիրիա է տեղափոխվել 425,000 մարդ։ Նրանցից մոտ 30%-ը լիբանանցիներ են, մյուս 70%-ը՝ սիրիացի փախստականներ։

Սեպտեմբերի 23-ին Իսրայելը Լիբանանում սկսել է «Հյուսիսի նետեր» գործողությունը: Հոկտեմբերի 1-ին իսրայելական բանակը հայտարարել է ցամաքային գործողության անցնելու մասին, որի նպատակն է լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման ներկայացրած սպառնալիքների վերացումը և 60,000 տարհանված իսրայելցիներին հյուսիսում իրենց տներ վերադարձնելը։ Հոկտեմբերի 18-ին «Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի հետ պատերազմի նոր փուլի սկիզբը, հոկտեմբերի 22-ին հարձակվել է Իսրայելի հյուսիսում գտնվող ռազմաբազայի վրա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular