ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը Հայաստանում արտահերթ է պահանջում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերջին շրջանում բավականին ակտիվացել են խոսակցություններն արտահերթ ընտրությունների հնարավորության մասին։ Բնականաբար, խոսքն արդեն 2025 թ. նշանակվելիք արտահերթ ընտրությունների մասին է, և, թերևս, կա քաղաքական, հանրային կոնսենսուս և՛ փորձագիտական, և՛ քաղաքական շրջանակներում, որ ընտրությունն այս անգամ ոչ թե քաղաքական ընդդիմության պարտադրանքով կլինի կամ ներքաղաքական իրավիճակը կստիպի Նիկոլ Փաշինյանին այդ քայլին գնալ, այլ նա կգնա այդ քայլին՝ սեփական շահից ելնելով, փորձելով անակնկալ մատուցել ընդդիմությանը։

Ուշագրավ է, որ այդ խոսակցություններին զուգահեռ նման քողարկված պահանջներ հնչում են նաև Ադրբեջանից։ Մի կողմից դա պատրվակ կլինի Ադրբեջանի համար՝ չստորագրելու որևէ խաղաղության պայմանագիր, մյուս կողմից էլ՝ պարտադրանք, որպեսզի հետագայում կանխեն վտանգավոր զարգացումները։

Ադրբեջանը ՀՀ արտահերթ ընտրություններով փորձում է լեգիտիմացնել ՀՀ կապիտուլյացիան։ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեքովը հայտարարել է, թե Ադրբեջանը ցանկանում է խաղաղություն կնքել ոչ թե վարչապետ Փաշինյանի, այլ Հայաստանի հետ։ Նրան այս հարցում երկրորդել է Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Զիյաֆետ Ասկերովը։

Փաստացի, Փաշինյանին ասում են՝ գնա, Հայաստանի հանրությունից ստացիր մանդատ, վերահաստատիր դավաճանական կուրսդ, որ հետագայում ոչ ոք ռևանշից չխոսի։ Ադրբեջանի տարբեր պահանջներին՝ Սահմանադրության փոփոխում, միջանցքի հարցի լուծում, ադրբեջանցիների վերաբնակեցում, ավելանում է ևս մեկը։ Բաքուն ցանկանում է գործուն ապացույց ունենալ, որ ոչ թե Փաշինյանը, այլ ՀՀ բնակչությունն է համաձայնվել կապիտուլյացիային։ 

Սիլվա Մարգարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular