ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացն այս տարի կիրականացվի էլեկտրոնային եղանակով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կամավոր ատեստավորման գործընթացն այս տարի իրականացվելու է էլեկտրոնային եղանակով՝ vexams.emis.am կայքի միջոցով։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Կամավոր ատեստավորման դիմած ուսուցիչները, ինչպես նաև ուսուցչի պաշտոնի համար սահմանված պահանջներին համապատասխանող, սակայն տվյալ պահին չաշխատող քաղաքացիները, որոնք նույնպես հայտագրվել են,  vexams.emis.am կայքում իրենց հաշիվ մուտք գործելու համար նախ պետք է ընտրեն, թե ինչպես են գրանցվել՝ կամավոր ատեստավորման համակարգո՞վ (at.emis.am), թե՞ էլեկտրոնային մատյանի (matyan.emis.am) միջոցով։

Հաջորդ քայլով անհրաժեշտ է հավաքել մուտքային տվյալները, որոնք դիմողին տրամադրվել են հայտագրման ժամանակ. անհրաժեշտ է լրացնել այն մուտքանունն ու գաղտնաբառը, որով դիմողը մուտք է գործում at.emis.am (ուսուցիչ չաշխատող անձինք) կամ matyan.emis.am (գործող ուսուցիչները)։ Եթե կամավոր ատեստավորման դիմելուց հետո ուսուցիչն ազատվել է դպրոցից, միևնույն է՝ մուտք գործելու համար պետք է մուտքագրել էլեկտրոնային մատյանի նախկին օգտանունն ու գաղտնաբառը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular