ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանի նախագահը քննադատել է ՄԱԿ-ին ու միջազգային կառույցներին՝ Մերձավոր Արևելքում իրավիճակը չհանգուցալուծելու համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը և այլ միջազգային կառույցներ ապացուցել են, որ անկարող են լուծել պաղեստինաիսրայելական հակամարտությունը, ինչպես  նաև վերջ դնել  Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև առճակատմանը  Լիբանանում»,- Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Պատերազմի կրակը դեռ մոլեգնում է Գազայի հատվածում և լիբանանյան քաղաքներում, իսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գլխավորած միջազգային հաստատություններն ու կառույցները, որոնք հանդիսանում են միջազգային խաղաղության և անվտանգության շարժիչ ուժը, չեն կարողանում հանգցնել այդ կրակը»,- ասել է Իրանի նախագահը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular