ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ի՞նչ ծրագրեր ունի Արևմուտքը Հայաստանի հետ կապված. աղետ կլինի»  

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ-ը սկսել է նոր ուժով փորձել Ռուսաստանին դուրս մղել հետխորհրդային տարածքից, նաև Հայաստանից։ Այդ մասին խոսել են РЕН ТВ-ին Իգոր Պրոկոպենկոյի հետ «Ռազմական գաղտնիք» հաղորդման ժամանակ, գրում է ren.tv-ն։

Հիշեցնենք, որ վերջերս ԱՄՆ-ը հայտարարել է Հայաստանին 20,6 մլն դոլարի չափով ֆինանսական օգնության ավելացման մասին երկրի Ռուսաստանի կողմից ռազմական հովանավորությունից հրաժարվելու և ամերիկյան պրոտեկտորատին անցնելու դիմաց։ «Անհնար է կանխատեսել այդ արևմտյան «շեղման» արդյունքը,  բայց Հայաստանն այս 30 տարիներին ամբողջությամբ կենտրոնացած էր Ռուսաստանի վրա»,- նկատել է լրագրող Թենգիզ Ալոտիան։

«Այնտեղ որոշակի «անկլավ» են ստեղծում, դա անգլո-սաքսոնական հետախուզության ծրագրերի մի մասն է, երբ ստեղծում են «հակառուսական» պետություն: Այդ ծրագիրը եղել է նախկինում ու հիմա էլ կա, այն է Բալթիկ ծովից մինչև Սև ծով ստեղծել սանիտարական պատնեշ՝ ԵՄ-ին Ռուսաստանից պաշտպանելու համար և հիմա այն հասնում է Ռուսաստանի հարավային սահմաններին, այսինքն մինչև Հարավարևելյան Ասիա», - ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի գիտաշխատող Ռուսլան Պանկրատովը:

 «Արևմուտքը երազում է պոկել Հայաստանը Ռուսաստանից, բայց տեսեք, թե ինչպես ստացվեց: Իրականում Փաշինյանի Մոսկվայում լինելը, նրա ելույթը, նրա մասնակցությունը համատեղ հանդիպումներին, ցույց է տալիս, որ Հայաստանը դեռևս չի ցանկանում խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ», - նշել է Մոսկվայի պետական համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի դոցենտ, տնտեսական գիտությունների թեկնածու Յուրի Յուդենկովը:

Իսկ ինչո՞ւ է Արևմուտքն այդքան ակտիվ փորձում Հայաստանին հակադրել Ռուսաստանի հետ: Այսպիսով, ըստ թուրքական Cumhuriyet հրատարակության, ԱՄՆ-ը ձգտում է բացել «հարավային ճակատ» և այդ նպատակով միավորել Հայաստանն ու Վրաստանը մեկ ռազմական բռունցքի մեջ, որպեսզի հետո հարվածի Ռուսաստանին։ «Արևմուտքը կանգ չի առնի «հակառուսական» պետություն ստեղծելու իր նախագծում: Միակ նպատակն ու խնդիրը Հայաստանից «հակառուսական» պետություն սարքելն է, այնտեղ զորքեր ուղարկելը, և դա կլինի լարվածության նոր աղբյուր ռազմական սրացման համար»,- պարզաբանել է ԱՊՀ երկրների ինստիտուտի գիտաշխատող Ռուսլան Պանկրատովը:

Բայց, չնայած Ռուսաստանի դեմ տեղեկատվական ներարկումներին, Հայաստանի ավելի ու ավելի շատ բնակիչներ են ասում, որ երկրին անհրաժեշտ է կայուն խաղաղություն տարածաշրջանում և պահանջում են բարելավել հարաբերությունները Մոսկվայի հետ։ Որպես ասվածի ապացույց, MPG ընկերության վերջին վիճակագրությունը, ըստ որի հայաստանցիների ավելի քան 58 %-ը կարծում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում հանրապետության շահերին:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular