ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Շտրո ռոմ

ՖՈՏՈ

Մեր երկրում Ավստրիայի ազգային խմիչքի մասին գոնե մի քանի բան գիտեն միայն քչերը։ Մարդկանց մեծամասնությունը երբեք չի էլ լսել դրա մասին, այդ պատճառով էլ պատմենք ավստրիական Stroh ռոմի մասին (կարդացվում է Շտրո):

Այդ ըմպելիքը ստեղծվել է դեռ 1832 թվականին Սեբաստիան Շտրոյի կողմից։ Եվ նա հազիվ թե սպասեր, որ իր մտահղացումը հայտնի կմնա ավելի քան 180 տարի: Այդ ժամանակ հարավային Ավստրիայում ալկոհոլի արտադրությունը սաղմնային փուլում էր, և երիտասարդ Սեբաստիան Շտրոն որոշեց դառնալ այն առաջին գործարարներից մեկը, ով բացեց ալկոհոլի արտադրության սեփական ձեռնարկությունը։ Նրա մահից հետո Stroh ռոմի արտադրությունը դարձավ ընտանեկան բիզնես, որը կայուն աճում էր: Հարկ է նշել, որ հետագայում համաշխարհային շուկա դուրս գալուց հետո էլ այդ խմիչքի որակը ոչ մի կերպ չի տուժել։ Այսօր ընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է Կլագենֆուրտ քաղաքում։

Շատերի համար «ավստրիական ռոմ» արտահայտությունը տարակուսանք է առաջացնում։ Իրոք, Ավստրիան (այն ժամանակ Ավստրո-Հունգարիան) երբեք հարավային գաղութներ չի ունեցել, իսկ ռոմը սովորաբար արտադրում են շաքարեղեգից։ Այն ժամանակներում ռոմ արտադրողները հաճախ փոխարինում էին շաքարեղեգի մելասի համը տարբեր խոտաբույսերի խառնուրդներով և ներկանյութեր ավելացնում։ Նման «ռոմային» հավելումներով ալկոհոլային հիմքը կոչվում էր Inländerrum: Ներկայումս Stroh ռոմի արտադրության մեջ օգտագործվում են շաքարեղեգի ենթամթերք: Ստացված ռոմը հնեցվում է տակառներում 3 տարի։

Այս պահին Շտրոյի մի քանի տեսակներ արտադրվում են տարբեր չափերի շշերով։ Նրանք ունեն թվային նշում, որը ցույց է տալիս խմիչքի ալկոհոլի պարունակությունը: Արտադրվում են Stroh 38, 40, 54, 60, 80: Stroh 80-ը աշխարհի ամենաթունդ ռոմն է: Ընդ որում անգամ այլ տեսակի ալկոհոլային խմիչքներից քչերը կարող են համեմատվել նրա հետ թնդությամբ։

Բնականաբար, Շտրոյի ամենաթունդ տեսակները չեն սպառվում իրենց մաքուր տեսքով, թեև արտադրողն ինքը խորհուրդ է տալիս չնոսրացնել այն: Շատ դեպքերում Շտրոն տարբեր կոկտեյլների բաղադրիչ է: Ի դեպ, Ավստրիայում հայտնի B-52 կոկտեյլը պատրաստվում է հենց այդ համեմված ռոմի հիման վրա։ Դրանից հաճախ պատրաստվում են Jagartee (որսորդական թեյ) և պունչ։ Բացի այդ, այն ավստրիական թխվածքների անբաժանելի բաղադրիչն է։

Չնայած այն հանգամանքին, որ Շտրոն դեռ այնքան էլ հայտնի չէ շատ երկրում, բայց նա մեկ անգամ չէ, որ արտերկրում տարբեր մրցանակների է արժանացել։ Առաջին անգամ ընկերությունը ոսկե մեդալ է ստացել 1900 թվականին Փարիզի ալկոհոլային ցուցահանդեսում։ Իսկ այն փաստը, որ ընկերությունն ունի ընդամենը 35 աշխատակից, չի խանգարում նրան տարեկան արտադրել մոտ 10 միլիոն շիշ ռոմ և ուրախացնել նուրբ ալկոհոլի սիրահարներին աշխարհի հիսուն երկրներում։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular