ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր «Միսս ԱՄՆ» Է դարձել միջուկային կարգավորման հարցերի փորձագետ Քարա Մաքքալոուն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Նոր «Միսս ԱՄՆ» Է դարձել Կոլումբիայի օկրուգից միջուկային քիմիայի մասնագետ 25-ամյա Քարա Մաքքալոուն: Այդ մասին հայտնել Է «Ասոշիեյթեդ պրես»-ը: 
 
Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ-ի միջուկային կարգավորման հանձնաժողովի աշխատակցուհին առաջ Է անցել իր մերձավոր մրցակիցներից՝ Նյու Ջերսիից ուսանողուհի Չավի Վերգից եւ Մինեսոթայի նահանգի ներկայացուցչուհուց՝ Մերեդիթ Գուուլդ-ից, եւ Լաս Վեգասի արարողության ընթացքում նվաճել «Միսս ԱՄՆ»-ի թագը: 
 
Քարա Մաքքալոուն ծնվել Է Իտալիայի Նեապոլ քաղաքում, այնուհետեւ մեկնել Է ԱՄՆ-ի Վիրջինիայի նահանգ: Նրա խոսքով՝ ինքը կցանկանար երեխաներին ոգեշնչել՝ կարիերա անել գիտության, տեխնոլոգիաների եւ մաթեմատիկայի բնագավառում:
 
Պարգեւատրման արարողությունը տեղի Է ունեցել մայիսի 14-ին Լոս Անջելեսում: «Միսս ԱՄՆ» տիտղոսի համար պայքարում Էին 51 նահանգների ներկայացուցչուհիներ: 
 
Շոուի հրավիրված հյուրերն են դարձել ամբողջ աշխարհում հայտնի Cirque du Soleil-ի արտիստները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular