ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բելառուսի` ՌԴ-ի կազմ մտնելն անհնարին է և անիրագործելի. Լուկաշենկո

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Բելառուսի` ՌԴ-ի կազմ մտնելու հարցը երբեք դրված չի եղել, քանի որ դա «անհնարին է և անիրագործելի». այս մասին, iz.ru-ի փոխանցմամբ, ասել է հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Նման հարց երբեք դրված չի եղել», - ասել է Բելառուսի ղեկավարը Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակում:

Լուկաշենկոյի խոսքով՝ Բորիս Ելցինի նախագահության օրոք հանրապետության՝ Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնելու հնարավորության մասին խոսակցություններ են եղել, սակայն այս որոշումը համարվել է ոչ տեղին։ Երկու երկրների համար էլ լավագույն տարբերակը, ըստ նրա, Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետությունն է։

«Եվ մենք ունենք բավականաչափ մասնագետներ, որպեսզի, ունենալով երկու ինքնիշխան պետություն, այսպիսի սերտ հարաբերություններ կառուցենք Միութենական պետությունում, ստեղծենք այս միութենական պետությունը»,- պարզաբանել է Լուկաշենկոն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular