ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի ղեկավարությունն ուրա՞խ է, որ իրեն օգտագործում են. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

cominf.org-ը «Նիկոլ Փաշինյանի կերպարանափոխումը և Հայաստանի ճակատագիրը» վերնագրով հոդվածում գրում է, որ մինչ իշխանության գալը Նիկոլ Փաշինյանը լայն հանրությանը հայտնի էր որպես լիբերալ լրագրող, որը լիբերալ տեսանկյունից գրում էր այն արժեքների մասին, որոնք, ընդհանուր առմամբ, ժողովրդավարական են համարվում Արևմուտքում։ Կոռուպցիայի և սոցիալական խնդիրների ֆոնին նրա ակտիվ ներգրավվածությունը քաղաքականության մեջ Հայաստանի քաղաքացիներին հույս ներշնչեց ավելի արդար հասարակություն կառուցելու ուղղությամբ: Իրոք, կոռուպցիայի դեմ խոստացված պայքարը (որը, ինչպես գիտենք, չի կարելի ամբողջությամբ հաղթանակով ավարտել, սակայն մի շարք երկրներ ունեն լավ փորձ արդյունավետորեն ճնշելու այն մինչև պետության համար ոչ վտանգավոր սահմաններ) կարող էր բարելավել երկրի ընդհանուր կենսամակարդակը։
 
Դա, բնականաբար, յուրաքանչյուր մարդ էր ցանկանում, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանում։ Սկզբում՝ իշխանության գալուց հետո, Փաշինյանն ու իր համախոհները ձեռնարկեցին քայլեր, որոնք իսկապես հույս տվեցին շարքային քաղաքացիներին։ Բայց հետո ինչ-որ անհասկանալի բան սկսեց տեղի ունենալ: Հիմա այդ ամենը, իհարկե, պարզ է, բայց այն ժամանակ անհասկանալի էր թվում։ Վարչապետն սկսեց ակտիվորեն սադրել Ադրբեջանին։ Եվ դա՝ փոփոխական ակտիվությամբ շարունակվող բանակցային գործընթացի ֆոնին։ Կարելի էր դիմել և՛ դիվանագիտության, և՛ հռետորաբանության, և՛ քաղաքական քայլերի, այդ թվում՝ ոչ պոպուլ յար, բայց կանխել ծանր հետևանքները հայ ժողովրդի համար։ Փաշինյանն, ընդհակառակը, բարձրաձայն հայտարարեց «Արցախը Հայաստան է, և վերջ», հետո այցելեց Ադրբեջանի ցավոտ կետը՝ Շուշի քաղաք, և մասնակցեց մարտական պարի...
 
Նա կարծես հրավիրեց Ադրբեջանին սանձազերծել ռազմական գործողություններ՝ մինչդեռ իր թիկունքում չունենալով այն ուժը, որը կարող էր նրան աջակցություն տրամադրել: Դա հանգեցրեց Լեռնային Ղարաբաղի բնակիչների ողբերգությանը և տարածաշրջանում Հայաստանի հեղինակության աղետալի անկմանը։ Այդ ֆոնին էլ Երևանն սկսեց ակտիվորեն դաշնակիցներ փնտրել Ռուսաստանի աշխարհաքաղաքական հակառակորդների շարքում։ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության ֆոնին Փաշինյանի կինը հանդիպեց Ուկրաինայի նախագահի՝ Զելենսկիի կնոջ հետ։ Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմական համագործակցություն սկսվեց։ Դրան զգուշավորությամբ են հետևում ոչ միայն Մոսկվայից, այլ նաև մերձավոր մայրաքաղաքներից՝ Բաքվից և Անկարայից։ Ի՞նչ է անելու ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին ակնարկող Փաշինյանը, եթե նրա մերձավոր հարևանների մտավախությունները հասնեն կրիտիկական մակարդակի։ Իսկ հիմա Վաշինգտոնն է միացել Անդրկովկասում խաղին։ Նրան չի զսպում անգամ ՆԱՏՕ-ի իր դաշնակցի՝ Թուրքիայի դժգոհությունը։
 
ԱՄՆ-ն ակտիվորեն փորձում է Հայաստանը վերածել Անդրկովկասում Ռուսաստանի սահմանների մոտ հակառուսական սադրանքների կազմակերպման հարթակի, ինչը ռազմաքաղաքական իրավիճակն ամբողջությամբ ապակայունացնելու Սպիտակ տան ռազմավարական ծրագրի տարրերից է։ Հստակ երևում է, որ ԱՄՆ-ը մտադիր է պայմաններ ստեղծել Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային հարաբերությունների քայքայման համար։ Մինչդեռ այդ հարաբերությունները հենց այնպես չեն առաջացել։ Դրանք հիմնված են երկու երկրների ժողովուրդների պատմամշակութային կապերի, ճակատագրերի ընդհանրության, տնտեսական սերտ համագործակցության և կայուն տնտեսական կապերի վրա։ Արևմտյանները, օգտագործելով նախկին սոցիալիստական ճամբարի և հետխորհրդային երկրներում փորձարկված տեխնոլոգիաները, կեղծելով պատմությունը հակառուսական ուղղությամբ, այդ նպատակին հասնում են հայ բնակչության մտավոր վերակողմնորոշման և գիտակցության փոխակերպման միջոցով։
 
Այսպես ասած՝ գիտակ պատմաբանները, լուրջ գիտական աշխատանքների քողի տակ գրելով իրենց խաբեբայական տեքստերը Արևմուտքին հաճելի ձևով, ստանում են դրամաշնորհներ, գրքերի տպագրություններ, հրավերներ արևմտյան երկրներում հեղինակավոր գիտաժողովների: Նրանք գովաբանվում են իբր թե անկախ հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների կողմից, որոնք իրականում ապրում են արևմտյան փողերով: Իսկ ազնիվ պատմաբաններն ապրում են աղքատության մեջ, բախվում են խոչընդոտների և ենթարկվում ճնշումների այդ նույն «անկախ» «ժողովրդի կենդանի խղճի» արտահայտողների կողմից։ Ռուսաֆոբիայի և ագրեսիվ ազգայնականության գաղափարների վրա հիմնված հայերի գաղափարական ինդոկտրինացման գործում առաջատար դերը խաղում են Արևմուտքի կողմից վերահսկվող ոչ կառավարական կազմակերպությունները և քաղաքացիական հասարակության այլ կառույցները (լրագրողական շրջանակներ, լրատվամիջոցներ, քաղաքական ակտիվիստներ, բլոգերներ և այլն): Ժամանակ առ ժամանակ էլ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ անձամբ Փաշինյանը և նրա հովանավորյալ սորոսական ՀԿները, միանում են հակառուսական տեղեկատվական արշավներին։
 
Այսպիսով, Արևմուտքն օգտագործում է իր վերահսկողության տակ գտնվող Հայաստանի ղեկավարությանը Անդրկովկասում նոր աշխարհաքաղաքական խաղի համար։ Իսկ Հայաստանի ղեկավարությունը ուրախ է, որ իրեն օգտագործում են։ Կա մտավախություն, որ ամերիկա-եվրոպական վերնախավերը հստակ ծրագրում են կրկնել Հայաստանում ուկրաինական ողբերգության սցենարը։ Վերջերս Փաշինյանը եղել է Մոսկվայում և այնտեղ հեծանիվ վարել, ընդ որում՝ բազմաթիվ մեքենաներով թիկնապահների ուղեկցությամբ։ Թե ի՞նչ էր ուզում ասել դրանով, մնացել է առեղծված։ Բայց միջազգային հարաբերություններում ոչինչ իզուր չի արվում։ Յուրաքանչյուր ժեստ կարևոր է: Եթե Հայաստանի վարչապետն այդ աղմուկ հանած հեծանվարշավը կատարել է առանց թաքնված քաղաքական ուղերձի, պարզապես այն պատճառով, որ դա ցանկացել է, ապա դա միայն խոսում է նրա անձնական ինտելեկտի մասշտաբների և Հայաստանի ու նրա խնդիրները և մարտահրավերները չհասկանալու մասին։
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular