Երկրաշարժ՝ Հայաստանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից այսօր՝ ժամը 18:13-ին, երկրաշարժ է գրանցվել Վրաստան՝ Դմանիսի քաղաքից 11 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 3․2 մագնիտուդով:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Սարչապետ և Նորաշեն գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։