ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում զբոսաշրջության ոլորտում անկումը փոխհատուցել է ոսկու առևտրի եռակի աճով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Չնայած նվազման միտումին, ոսկու և թանկարժեք քարերի վերաարտահանումը շարունակում է մնալ Հայաստանի արտահանման աճի հիմնական շարժիչ ուժը 2024 թվականին, ինչի մասին է վկայում Համաշխարհային բանկի նոր զեկույցը երկրի տնտեսական զարգացման վերաբերյալ, գրում է bm.ge-ն։

Այդ զեկույցի համաձայն ապրանքների արտահանումը տարեկան կտրվածքով աճել է 58,1 %-ով, իսկ ներմուծումն աճել է 18,7 %-ով։ Արտահանման աճի հիմնական գործոնը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, այդ թվում ոսկու և ոսկերչական իրերի շրջանառության եռակի աճն է։ Եվ դա անգամ այն դեպքում, որ օգոստոսին այդ կատեգորիայի արտահանման աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է ընդամենը 11 տոկոս։

2024 թվականի առաջին կիսամյակի վճարային հաշվեկշռի տվյալները վկայում են ապրանքաշրջանառության ոլորտում առևտրային դեֆիցիտի բարելավման մասին, սակայն ծառայությունների ոլորտում գրանցվել է կատարողականի վատթարացում։ Հատկապես նկատելի անկում է գրանցվել զբոսաշրջության ոլորտում, որտեղ ծառայությունների հաշվեկշիռը տարեկան կտրվածքով նվազել է 62 %-ով։ Դա պայմանավորված է 2024 թվականի առաջին կիսամյակում զբոսաշրջիկների ժամանումների 6,1 %-ով անկմամբ և մեկ զբոսաշրջիկի հաշվով միջին ծախսերի 25 %-ով անկմամբ 2023 թվականի ուժեղ կատարողականի հետ համեմատությամբ:

Իրավիճակը բարդացել է նաև եկամուտների համամասնության վատթարացմամբ, որը հիմնականում պայմանավորված է արտերկրից ստացվող տրանսֆերտների 28 % անկմամբ, ինչն իր հերթին նպաստել է ընթացիկ հաշվի մնացորդի անկմանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular