ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարձակումը հաջողությամբ կասեցվել է. Իրանի հայտարարությունը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանի հակաօդային պաշտպանության ուժերը հայտարարություն են տարածել, որ Իսրայելը հարձակվել է Թեհրանի, Խուզեստանի և Իլամ նահանգների մի շարք ռազմական կենտրոնների վրա՝ հավելելով, որ սահմանափակ վնասներ են հասցվել: Այս մասին փոխանցում է ԻՌՆԱ-ն:

«Չնայած Իսլամական Հանրապետության պաշտոնյաների կողմից հանցավոր և անօրինական Սիոնիստական ռեժիմին ուղղված նախկին զգուշացումներին, այսօր առավոտյան ռեժիմը հարձակվել է Թեհրանի, Խուզեստանի և Իլամի նահանգների ռազմական կենտրոնների վրա»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ հարձակումը հաջողությամբ կասեցվել և հետ է մղվել երկրի հակաօդային պաշտպանության ինտեգրված համակարգի կողմից։

«Որոշ վայրերում սահմանափակ վնաս է հասցվել: Միջադեպի չափը հետաքննվում է»,- ասվում է փաստաթղթում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular