ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արևմուտքը կորցնում է վերահսկողությունը Վրաստանի վրա

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վրաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են։ Վրաստանի քաղաքացիները 18 քաղաքական ուժերից ընտրելու են օրենսդիր մարմնի 150 պատգամավորի: Նոր՝ ամբողջությամբ համամասնական ընտրակարգը նշանակում է, որ կուսակցությունները կամ կոալիցիաները պետք է հաղթահարեն 5 տոկոսի շեմը խորհրդարան անցնելու համար։ Իշխող «Վրացական երազանք»-ը պայքարում է Արևմուտքի հետ ինտեգրման կողմնակից ընդդիմության դեմ: «Ընտրիր խաղաղություն, ոչ թե պատերազմ», սա էր Վրաստանի իշխող կուսակցության՝ «Վրացական երազանքի» նախընտրական հիմնական կարգախոսը։

Ընդդիմությունը քվեարկությունը որակել է որպես ընտրություն Արևմուտքի և Ռուսաստանի, ժողովրդավարության և ավտորիտարիզմի միջև։ «Մենք ընդունում ենք ցանկացած արդյունք, բայց ընդունում ենք այն, ինչ կհրապարակի ԿԸՀ-ն և դա կլինի «Վրացական երազանքի» մոտավորապես 60 տոկոս աջակցությունը և ընդդիմության ամենածանր պարտությունը։ Կոչ եմ անում բոլոր կուսակցություններին ճանաչել այն արդյունքները, որոնք կհրապարակվեն ԿԸՀ-ի կողմից»,- հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Փորձագետները վստահ են, որ Վրաստանում հետընտրական գործողություններ են լինելու։ Ընդդիմությանն այդպես էլ չհաջողվեց միավորվել և համատեղ պայքարել գործող իշխանությունների դեմ, որոնք բավական ամուր են կանգնած իրենց դիրքերում։ Այդուհանդերձ, Արևմուտքը, պատժամիջոցների նոր չափաբաժիններ մտցնելով, սպառնալով դադարեցնել համագործակցությունը, չեղարկել ոչ վիզային ռեժիմը, սրում է իրավիճակը։

Վրաստանում ընթացող ընտրություններն առանցքային նշանակություն ունեն նաև Հայաստանի գործող իշխանությունների համար։ Եթե «Վրացական երազանքը» հաղթի, Փաշինյանի եվրոպական երազանքը կմնա իր փորում, իսկ Ռուսաստանը ՀՀ ներքաղաքական կյանքի վրա ազդելու հավելյալ լծակներ կստանա։ Ուստի և, ՀՀ գործող իշխանություններն ու արևմտամետներն ակընդետ հետևելու են վրացական ընտրությունների ընթացքին։ 

Նունե Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular