ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեծ Բրիտանիայի վարչապետը կոչ է արել Իրանին զերծ մնալ Իսրայելի հարվածներին պատասխանելուց

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը կոչ է արել Իրանին զերծ մնալ հոկտեմբերի 26-ին Իսրայելի կողմից երկրի ռազմական օբյեկտներին հարվածներ հասցնելուն պատասխանելուց և կողմերին զսպվածության կոչ է արել։

«Իսրայելն իրավունք ունի ինքնապաշտպանվելու իրանական ագրեսիայից: Ես նաև հստակ հավատում եմ, որ մենք պետք է խուսափենք հետագա տարածաշրջանային էսկալացիայից և կոչ անենք բոլոր կողմերին զսպվածության դրսևորել: Իրանը չպետք է պատասխանի», -այս մասին նա նշել է Սամոայում կայացած մամուլի ասուլիսում: Հեռարձակումն իրականացրել է Sky News-ը։

Սթարմերն ընդգծել է, որ բրիտանական իշխանություններն ուշադիր հետևում են իրավիճակին և կշարունակեն աշխատել դաշնակիցների հետ՝ տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու համար:

Իսրայելի պաշտպանության բանակը հոկտեմբերի 26-ի գիշերը հայտարարել էր, որ հարվածներ կհասցնի Իրանում ռազմական օբյեկտներին՝ հոկտեմբերի 1-ին հրեական պետության վրա հարձակումներին պատասխանելու նպատակով։ CBS News-ը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր, որ Իրանի վրա Իսրայելի հարձակումը սահմանափակվել է ռազմական թիրախներով և չի տարածվել միջուկային կամ նավթային օբյեկտների վրա։

Fars լրատվական գործակալությունը պնդել է, որ Իսրայելը հարձակվել է Թեհրանի արևմուտքում և հարավ-արևմուտքում գտնվող մի շարք ռազմակայանների վրա, իսկ Tasnim լրատվական գործակալությունը հայտարարել է, որ Իրանի մայրաքաղաքի արևմուտքում և հարավ-արևմուտքում տեղակայված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) ռազմական կենտրոնները չեն տուժել։

«ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցն էլ հաղորդել է՝ Մոսկվայի ժամանակով մոտ 4։25-ին Թեհրանի կենտրոնական հատվածում՝ ՌԴ դեսպանատան մոտ, լսվել է պայթյունների երկրորդ շարքը, որը տևել է մոտ մեկ րոպե։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular