ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերմանիան սպառնում է դուրս բերել Թուրքիայի «Ինջիրլիք» ռազմաբազայից իր զորքը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Բունդեսթագի՝ պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Վոլֆգանգ Հելմիխը քննադատել է թուրքական իշխանությունների կողմից «Ինջիրլիք» ռամաբազա գերմանացի խորհրդարանականների մուտքը չթույլատրելու որոշումը, հայտնում է Tass-ը։ Նշված ռազմաբազայում ծառայություն է կատարում մոտ 250 գերմանացի զինվորական։

«Մենք թույլ չենք տա մեզ շանտաժի ենթարկել։ Այդ իսկ պատճառով զորքը դուրս բերելու և վերատեղակայելու մասին քննարկումնր սկսելն ամենաճիշտ քայլն է»,-ասել է նա։

Ինչպես ճեպազրույցում հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերը, եթե Անկարան չվերանայի իր որոշումը, Գերմանիայի նախարարների կաբինետը կվերանայի Բունդեսվերի վերատեղակայումը։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular