Վրաստանի ընտրատեղամասերից մեկը փակվել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանում անցկացվող խորհրդարանական ընտրությունների նպատակով բացված ընտրատեղամասերից մեկը՝ Մարնեուլիի 69-րդ ընտրատեղամասը փակվել է։ Այս մասին հայտնում է aliq.ge-ն։
Մինչ այդ` տեղամասից կադրեր էին հրապարակվել, որտեղ ընտրողներից մեկը քվեաթերթիկներ է նետում քվեատուփը։ Դրանից հետո դիտորդները պահանջել են չեղյալ համարել այդ տարածքի ընտրության արդյունքները։ Այս դեպքի տեսագրությունը հրապարակած անձը նշել է, որ դիտորդները, նախ, ֆիզիկական բռնության են ենթարկվել, ապա` վտարվել տարածքից։
ԿԸՀ նախագահն արձագանքել է Մարնեուլիում քվեաթերթիկների լցոնման կադրերին և կոչ է արել Մարնեուլիի ընտրական հանձնաժողովին պարզել իրավիճակը։
«Սա մտահոգիչ տեղեկություն է, և վարչակազմը թույլ չի տա, որ նման միջադեպերը խաթարեն ընտրությունների օրվան ընդառաջ ամիսներ շարունակ մեր ներդրած ջանքերը: Ուզում եմ ահազանգել և խնդրել Մառնեուլիի շրջանային ընտրական հանձնաժողովին պարզել ստեղծված իրավիճակը, հանձնաժողովի նիստ գումարել և համապատասխան որոշում կայացնել»,- ասել է նա։