ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բերդի նախկին համայնքապետի նկատմամբ քրեական հետապնդումն իրականացվում է առանց քրեական գործի առկայության

ԻՐԱՎՈՒՆՔ

Բերդի նախկին համայնքապետ Հարություն Մանուչարյանն արդարացվել է պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեղադրանքով, ապա  կրկին կանգնել դատարանի առաջ` նույն գործով:

Քրեական գործը, որով կայացվել էր արդարացման դատական ակտը, վերաբերում է ինքնակամ շինությունը չվերացնելուն: Այս գործով Մանուչարյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու (երեք դրվագ) և պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշներով: Գործը հարուցվել է շուրջ երկու տարի առաջ, հենց այս գործով 2022թ. նոյեմբերի 10-ին ձերբակալվեց, ապա կալանավորվեց Մանուչարյանը` Բերդ համայնքի ահավագանու նիստից առաջ, որի օրակարգում եղել էր համայնքապետի ընտրության հարցը։

Քրեական գործը նախ գտնվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում, ապա, օրենսդրական փոփոխություններով պայմանավորված, տեղափոխվել Հակակոռուպցիոն դատարան: Հակակոռուպցիոն դատարանը` դատավոր Գիվի Հովհաննիսյանի նախագահությամբ, արձանագրել է գործով դատավարական խախտումները և որոշել արդարացնել Մանուչարյանին` հանցակազմի բացակայության հիմքով դադարեցնելով քրեական հետապնդումը: Պաշտպան Արման Թամրազյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում մանրամասներ է հայտնել` նշելով, որ վարույթն իրականացնող մարմինը փաստի վերաբերյալ քրեական գործ չէր հարուցել, այսինքն` մեղադրանք էր առաջադրել, ուղարկել դատարան այն պայմաններում, երբ փաստի առթիվ անգամ գործ չկար հարուցված:

«Գործից անջատել էր փաստաթղթերի տրցակ, գործ հարուցված չէր, չէր կարող մաս անջատել: Փաստաթղթերի տրցակն ուղարկել էր դատարան, առաջին ատյանի դատարանն էլ շատ ճիշտ որոշում էր կայացրել` արդարացման դատական ակտ` դատավարական իրավունքի խախտման փաստով, որ քրեական գործ հարուցված չէր, չէր կարող լինել մեղադրանք: Վերաքննիչ դատարանը բավարարեց դատախազի բողոքը` իրավական նորարարություն, ասում է` կապ չունի` փաստի առթիվ գործ հարուցված չէ, եթե գործից մաս է անջատվում, նշանակում է նոր քրեական գործ է: Այսինքն`քրեական դատավարության օրենսգիրքը, որը նախատեսում է կառուցակարգեր, թե ինչպես պետք է հարուցվի քրեական գործը, ինչ կարգով, ինչ որոշում պետք է կայացվի` գործ հարուցելու դեպքում, Մանուչարյանի դեպքում չի գործում »,- նշել է պաշտպանը` հավելելով, որ Վճռաբեկ դատարանն իր բողոքը վարույթ չի ընդունել, իրավական անորոշությունը, որը պետք է վերացվեր, խնդրին լուծում տրվեր` չի տրվել, հիմա գործը կրկին առաջին ատյանի դատարանում է` Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վ. Ստեփանյանի վարույթում` նախնական դատալսումների փուլում:

Փաստաբանն ընդգծել է, որ Մանուչարյանի գործով երկրորդ և երրորդ դրվագներով մեղադրանքները հանցակազմի բացակայության պայմաններում են ներկայացվել, պաշտոնեական լիազորությունների չարաշահման հատկանիշներ չկան, մեղադրանքը կարդալիս էլ երևում է, որ հանցակազմ չկա, դրա վերաբերյալ ապացույցներ չկան։ Այդ դրվագներով արդարացում են ակնկալում, իսկ առաջին դրվագով վաղեմության ժամկետներն ավարտվել են, միջնորդություն է ներկայացվել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular