ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանում հայտարարել են՝ իրենց դեմ կիրառված իսրայելական գրեթե բոլոր կործանիչները և անօդաչու թռչող սարքերը ոչնչացվել են

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանի զինված ուժերը խոցել են իսրայելական կործանիչները և անօդաչու թռչող սարքերը՝ հետ մղելով Իսրայելի ձեռնարկած հարձակումը, հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Աբոլֆազլ Զոհրևանդը։

«Մենք պետք է հպարտանանք երկրի հակաօդային պաշտպանության համակարգերի հզորությամբ։ Չնայած նրան, որ սիոնիստական ​​ռեժիմը (նկատի ունի Իսրայելին-խմբ․) կիրառել է մի քանի կործանիչներ և անօդաչու սարքեր, մեր հակաօդային պաշտպանությունը շատ լավ է գործել։ Սիոնիստական ռեժիմի գրեթե բոլոր անօդաչու թռչող սարքերն ու կործանիչները ոչնչացվել են՝ նախքան որևէ գործողություն ձեռնարկելը»,- ասել է Զոհրևանդը՝ Իրանի պետական ​​հեռուստառադիոընկերության եթերում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular